
ՄԻԵԴ-ը Թուրքիային կոչ է անում չեղարկել նախագահին վիրավորելու մասին օրենքը, գրում է Reuters-ը:
2017 թվականին Վեդաթ Սորլին դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման՝ նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի եւ լուսանկարի համար, որը նա տարածել էր Facebook-ում, ինչպես նաեւ երգիծական եւ քննադատական մեկնաբանությունների համար:
ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ չկա արդարացում Սորլիի կալանավորման եւ նախնական կալանքի կամ քրեական պատիժ նշանակելու համար: «Նման պատժամիջոցն իր բնույթով անխուսափելիորեն զսպող ազդեցություն ունեցավ շահագրգիռ անձի՝ հանրությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու պատրաստակամության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
Դատարանը հավելել է, որ Սորլիի դեմ հարուցված քրեական գործը «անհամատեղելի է խոսքի ազատության հետ»:
Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2020 թվականին 31 297 հետաքննություն է անցկավել, այս մեղադրանքով հարուցվել է 7 790 գործ, 3325 մարդ դատապարտվել է: Այս թվերը փոքր-ինչ ցածր են նախորդ տարվա համեմատ: 2014-ից, երբ նախագահ դարձավ Էրդողանը, նախագահին վիրավորելու համար 160 169 հետաքննություն է իրականացվել, 35,507 գործ եւ 12,881 մեղադրական եզրակացություն: