News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 37 930-ով, սա համավարակի սկզբից նոր առավելագույնն է։ Վարակվածների ընդհանուր թիվն ավելացել է՝ հասնելով 8 279 573-ի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Տոկոսային արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել է 0,46 տոկոս։

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 20 690-ով։ Ընդհանուր աապքինվածների թիվը 7 186 611 է։

Դուրս գրված պացիենտների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, նվազել է վարակվածների ընդհանուր թվի 86,8 տոկոսի մակարդակի։

Կորոնավիրուսից մահացու ելքերի թիվը մեկ օրում ավելացել է 1 069-ով մեկ օր առաջվա 1 072-ի դիմաց, ընդհանուր՝ 231 669։

Այսպիսով, երկրում արդեն յոթերորդ օրն անընդմեջ գրանցվում է օրական ավելի քան 1 000 մահ նոր հիվանդությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ