News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան «հարյուրավոր» մարդիկ է տեղակայել Սիրիայի հյուսիսում՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի դեմ հարձակում սկսելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ թուրքական զինվորականները Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգ են տեղափոխել ավտոշարասյուն, որում եղել է ավելի քան 200 բեռնատար՝ զինամթերքով, զենքով եւ հատուկ տեխնիկայով։

«Պլանավորված հարձակումը պետք է արգելափակի Սիրիայի հետ Թուրքիայի 910 կիլոմետրանոց սահմանի ավելի քան երկու երրորդը»,- ասվում է գործակալության կայքում՝ հղում անելով իրազեկ պաշտոնյաներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ Անկարան մտադիր է գրավել Քոբանի քաղաքի հարավում գտնվող տարածքները, որպեսզի միավորի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները Եփրատ գետից արեւմուտք եւ արեւելք։

Ինչպես ենթադրում են աղբյուրները, թուրքական իշխանությունների եւս մեկ այլ պոտենցիալ թիրախ կարող է լինել «Մենագ» օդանավակայանը, որի վրա իշխանություն են հաստատել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը եւ Թուրքիայում արգելված սիրիական քրդական ինքնապաշտպանական ուժերը։

Անկարայի այդ քայլը կարող է նաեւ օգնել նախագահ Թայիփ Էրդողանին ներքին աջակցություն ձեռք բերել եւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք քրդական ուժերին «խաղաղեցնեն», գրում է Bloomberg-ը:

2016-2019 թվականներին թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում երեք գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան»՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղության աղբյուր»՝ քրդական կազմավորումների դեմ։ Սիրիայի սահմանային տարածքում թուրքական ուժերի ներկայությունը, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել եւ Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ