News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Նախատեսում ենք ծրագիր իրականացնել, որը Հայաստան չինացի զբոսաշրջիկների հոսքի ավելացման կհանգեցնի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յուն:

Նա հույս հայտնեց, որ հետագա համագործակցության արդյունքում Չինաստանից զբոսաշրջիկների հոսքը Հայաստան էլ ավելի կաճի։
«Այս ուղղությամբ նախատեսում ենք իրականացնել ծրագիր, որն այդպիսի արդյունքի կհանգեցնի: Շատ կարեւոր է, որպեսզի չինացիները հնարավորություն ունենան տեսնելու Հայաստանի գեղատեսիլ բնությունը»,- ասաց դեսպանը։

Երկկողմ համագործակցությունը, նրա կարծիքով, կարող է զարգանալ նաեւ այլ ոլորտներում։

«Ես ավելի քան գոհ եմ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից։ Դրանք հազարամյա պատմություն ունեն։ Դրանց զարգացմանը նպաստում է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում։ Չինաստանի դեսպանությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում աշակերտներին, ուսանողներին եւ ուսուցիչներին, ովքեր չինարեն են սովորում եւ դասավանդում Հայաստանում»,- եզրափակեց Ֆան Յուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսը մտադիր է մինչև 2028 թվականը ընդունել 30 միլիոն այցելուի
Այս ոլորտը արտարժույթի հիմնական աղբյուրն է հյուսիսաֆրիկյան երկրի համար, որը կանխիկ միջոցներ չունի...
Իսրայելի զբոսաշրջության նախարարը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու UNWTO-ի հանդիպմանը
Կացը դարձավ առաջին իսրայելցի նախարարը, ով այցելեց արաբական թագավորություն...
Ֆլորենցիան կսահմանափակի զբոսաշրջիկներին վարձով հանձնված բնակարանների թիվը
Մենք տեսնում ենք զբոսաշրջիկների հոսքի առաջանցիկ աճ, որն էլ ավելի նկատելի է դարձել համավարակից հետո․․․
Այրվել է Թայլանդի հայտնի Պատայայի լողացող շուկան
Պարբերականի տվյալներով՝ շատ վաճառողներ փորձել են կրակից հանել իրերը, իսկ ոմանք էլ նետվել են ջուրը՝ փրկելու իրենց կյանքը
Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. բազմաթիվ զբոսաշրջիկներ կան. Ջերմուկի քաղաքապետ
Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի…
Օգոստոսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ. տեղի է ունենում Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային համաժողովը
Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային համաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում...
Ամենաշատ