Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին:
Կառավարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ: