News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցած օրվա ընթացքում Արեգակի վրա գրանցվել է 14 համեմատաբար ուժեղ բռնկում: Դրանցից մեկը պատկանում է առավելագույն հզորության դասին՝ X, եւ դրա առաջացրած պլազմայի արտանետումն ուղղված էր դեպի Երկիր։ Այս մասին իր կայքում գրում է ՌԳԱ Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տեղի ունեցող իրադարձություններից Երկրի վրա ազդեցության գնահատումը ցույց է տալիս այս դեպքում գրեթե առավելագույն ազդեցության անխուսափելիությունը, որը կարող է հասցնել X1.0 դասի բռնկումը: Ակնկալվում է, որ Երկրի մագնիսական դաշտի առաջին շփումը պլազմայի հետ, որը նախօրեին արեգակնային մթնոլորտի մաս էր կազմում, տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը մոտ 10-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հետազոտողների խոսքով՝ այս բռնկումները տեղի են ունեցել հինգշաբթի եւ հինգշաբթի գիշերը Արեգակի մակերեսի նույն տարածքում, որն այժմ խստորեն ուղղված է դեպի Երկիր: Սրա հետեւանքով առաջացած պսակային նյութի արտանետումների պատճառով շաբաթ օրը կսկսվի հզոր գեոմագնիսական փոթորիկ։ Այն կտեւի մոտ 1,5-2 օր։ Փորձագետները կարծում են, որ այս իրադարձությունը կդառնա իր տեսակի մեջ ամենամեծ բնական երեւույթը վերջին մի քանի տարիների ընթացքում: Այն կարող է լուրջ անսարքություններ առաջացնել արբանյակային նավիգացիայի եւ ռադիոկապի համակարգերում, ինչպես նաեւ կարող է առաջացնել էներգահամակարգի խափանումներ եւ պաշտպանական համակարգերի կեղծ ահազանգեր:

Առայժմ գիտնականները չեն կարող ասել, թե արդյոք նույն տարածքը առաջիկա օրերին եւ շաբաթներին այլ հզոր բռնկումների աղբյուր կդառնա։ Նրանց կարծիքով՝ աստղագետների համար մեծ անակնկալ էր նման հզոր բռնկման ի հայտ գալու փաստը, քանի որ աստղն այժմ մոտ է նվազագույն ակտիվությանը։ Անցած չորս տարիների ընթացքում երեկվա իրադարձությունը միայն երկրորդ X դասի բռնկումն էր, որն արձանագրվել է արբանյակային գործիքների միջոցով: Արեգակի վրա պարբերաբար բռնկումներ են տեղի ունենում: Նման իրադարձությունների ընթացքում լուսատուն կտրուկ արտազատում է հսկայական էներգիա՝ տեսանելի լույսի, ջերմային եւ ռենտգեն ճառագայթման տեսքով։ Նման բռնկումները կարող են խաթարել ուղեծրում գտնվող արբանյակների աշխատանքը, խանգարել Երկրի ռադիոկապի համակարգերին եւ սպառնալ տիեզերագնացների առողջությանը։ Որպես կանոն՝ Արեգակի վրա բռնկման ակտիվության մակարդակը մեծանում եւ նվազում է մոտ 11 տարի հաճախականությամբ։

Մի քանի տարի առաջ գիտնականները սկսեցին մտավախություն ունենալ, որ այս օրինաչափությունը կսկսի խախտվել արեգակնային ակտիվության նախավերջին եւ ներկայիս ցիկլի ընթացքում, որոնք բնութագրվում էին արեւային բծերի եւ բռնկումների չափազանց ցածր քանակով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ