News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook-ի հայտարարությունը Meta անվանափոխվելու մասին մեծ աղմուկ է բարձրացրել Իսրայելում, որտեղ բառը թարգմանվում է որպես «մեռած», գրել է BBC-ն։

Twitter-ի օգտատերերը կիսվել են նոր անվան վերաբերյալ իրենց կարծիքով #FacebookDead (Facebook-ը մեռած է) հեշթեգով։ «Շնորհակալություն, որ բոլորին, ովքեր եբրայերեն են խոսում, ծիծաղելու առիթ եք տվել», - նշել է նրանցից մեկը:

Facebook-ը միակ ընկերությունը չէ, որի վրա ծիծաղել են անվան համար:

Երբ «KFC»-ն 1980-ականներին առաջին անգամ հայտնվեց Չինաստանում, «Այնքան համեղ է, որ մատներդ կլիզես» կարգախոսն այնքան էլ դուր չեկավ տեղացիներին: Մանդարինում այն թարգմանվում է որպես «կծել մատները»։ Սակայն ընկերությանը շատ չտուժեց դրանից: «KFC»-ն երկրի խոշորագույն արագ սննդի ցանցերից մեկն է։

«Rolls-Royce»-ը փոխել է իր «Silver Mist» ավտոմեքենային անվանումը, քանի որ Mist-ը գերմաներենից թարգմանվում է որպես «արտաթորանք»: Փոխարենը ավտոմեքենան ստացել է «Silver Shadow» անվանումը։

Երբ «Nokia»-ն 2011 թվականին թողարկեց իր «Lumia» հեռախոսը, այն չստացավ այն արձագանքը, որը ակնկալում էր: Իսպաներենում Lumia-ն «մարմնավաճառ» բառի հոմանիշն է:

«Honda»-ին հաջողվել է խուսափել սկանդալից, ընկերությունը ցանկանում էր իր նոր մեքենան անվանել «Fitta», որը շվեդերեն լեզվում հեշտոցի գռեհիկ նկարագրությունն է։ Բառը, գուցե, վատ է թարգմանվել մի շարք այլ լեզուներով եւս, եւ, ըստ երեւույթին, այդ է պատճառը, որ շատ երկրներում որոշում է կայացվել մեքենան անվանել «Jazz»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ