News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NASA-ի եւ SpaceX-ի Crew-3 առաքելության մեկնարկը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) հետաձգվել է նոյեմբերի 3-ին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NASA-ին։

Արձակումը նախատեսված էր հոկտեմբերի 31-ին: Crew Dragon-ի անձնակազմն արդեն ժամանել է Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա) տիեզերակայան՝ ավարտելու Միջազգային տիեզերակայան արձակման նախապատրաստական աշխատանքները:

«NASA-ն եւ SpaceX-ը մեծ փոթորկի պատճառով ներկայումս ծրագրում են Crew-3-ը Միջազգային տիեզերակայան արձակել չորեքշաբթի օրը, նոյեմբերի 3-ին, ժամը 01։10-ին»,- ասվում է NASA-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Սպասվում է, որ նոյեմբերի 3-ին եղանակային պայմանները կբարելավվեն։

Crew-3-ը ձեւավորվել է մայիսին, եւ դրանում ներառված են NASA-ի վետերան տիեզերագնաց Թոմ Մարշբերնը, տիեզերական թռիչքի դեբյուտանտներ Ռաջա Չարին եւ Քեյլա Բարրոնը, ինչպես նաեւ գերմանացի տիեզերագնաց Մատիաս Մաուրերը: Նախատեսվում է, որ անձնակազմը ՄՏԿ-ում կանցկացնի մոտ վեց ամիս։

Crew Dragon-ի անձնակազմը, որի հրամանատարը Ռաջա Չարին է, իրենց առաքելությունն անվանել է «Դիմացկունություն» (Endurance): Ինչպես ավելի վաղ ճեպազրույցում ասել էր SpaceX ընկերության ներկայացուցիչը, որին պատկանում է տիեզերանավը, սա Crew Dragon պարկուճի առաջին թռիչքն է եւ այս թռիչքի ժամանակ օգտագործվող վերադարձող Falcon 9 հրթիռի երկրորդ արձակումը առաջին փուլի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ