News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 կուսակցություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով ու կներկայանա ցուցակի առաջին համարով:

ԲՀԿ ցուցակը գլխավորում է Էդգար Բոջուկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Հրանտ Այվազյանը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» ցուցակը՝ Կարեն Էդարյանն է:

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Վազգեն Թորոսյանը, որը նախկինում եղել է ոստիկանության Վանաձորի Տարոնի, այնուհետև՝ Բազումի բաժնի պետը:

«Հայրենիք» կուսակցության թեկնածուն Վահե Դոխոյանն է:

Վանաձորի նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը, որը նախկինում «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն էր եւ այդ ուժի ցուցակով էր նախորդ անգամ ընտրվել ավագանու անդամ, կգլխավորի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» համամասնական ցուցակը:

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Վանաձորում գործող «Դիետ» կաթնամթերք արտադրող ընկերության տնօրեն Արտավազդ Ալավերդյանը:

ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ «Նոր Վանաձոր» ժողովրդավարական կուսակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ, Մամիկոն Ասլանյանի խորհրդական Արտյոմ Գրիգորյանը: Արտյոմ Գրիգորյանի գլխավորած կուսակցությունը, սակայն, ըստ ԿԸՀ կայքի, չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիում իր հաղթանակը. Hraparak.am
Մարզի ռեստորաններից մեկում հավաքել է կուսակցական եւ մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել...
Ընտրողների նույնականացման համակարգը չի պաշտպանում կրկնակի քվեարկությունից. Արթուր Ղազինյան
Նրա խոսքով՝ ընտրողների նույնականացման համակարգն ի սկզբանե ներդրվել է կրկնակի քվեարկությունն ու այսպես կոչված «կարուսելի» կիրառումը ...
Արտահերթ ընտրությունների ժամանակ Հայաստան է այցելել 483 միջազգային դիտորդ․ ԿԸՀ
Ներգրավված էին նաեւ 8749 դիտորդներ Հայաստանից․․․
Ցանկացած փուլում կարող են ընտրախախտումներ լինել, բայց Վեդիի ընտրությունների հետ կապված դիմումներ չեն եղել. Մուկուչյան
Քվեարկության օրը հետեւել ենք լրատվամիջոցներին, հրապարկված ցանկացած նյութի հետ կապված շար արագ, օպերատիվ կարգով եղել է արձագանք...
Վեդիում երեք ընտրական տեղամասերում կիրականացվի վերահաշվարկ. ԿԸՀ
Մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում...
«Բոլոր լծակներն անխնա օգտագործեցին. ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին». Սպարտակ Թարթիկյանը՝ Վեդիում ՔՊ-ի հաղթանակի մասին
Ափսոս, որ Սուրեն Պապիկյանն իմ երկրի Պաշտպանության նախարարն է, հակառակ պարագայում ամեն…