News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ընտանի կենդանիների հաշվառումը։ Նախաձեռնությունը դեռ տարածվում է միայն Երեւանի վրա։ Ինչի՞ մասին է նախաձեռնությունը, ո՞րն է նպատակն ու հնարավոր հետեւանքները․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է SOL «SOl lucet omnibus» («Արեւը բոլորինն է) սոցիալական կազմակերպության ղեկավար Լալա Պողոսյանը։ Կազմակերպությունն ի թիվս այլնի զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով։ 

-Ընդհանրապես, ինչպե՞ս առաջացավ  չորքոտանիների «մարդահամար» անցկացնելու գաղափարը եւ ովքե՞ր են հաշվառվելու:

Գաղափարը հանկարծակի չի առաջացել, դրա շուրջ մտածել են  գրեթե բոլոր նախկին ու ներկա քաղաքային իշխանությունները, եւ, բնականաբար, նրանք չէին դա հորինել։ Ամբողջ, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհում ընտանի կենդանիներին գրանցում են, չիպավորում, պատվաստում  եւ այլն եւ արդյունքում տիրոջից հարկ է գանձվում: Ուշադրություն դարձրեք  «արդյունքում» բառին, այսինքն՝   ինչ -որ վերջնական փուլում: Բայց այս հարկը հիմնականում շատ խնամքով տարբերակված է եւ այդ տարբերակումը հնարավորություն է տալիս կարգավորել մի շարք խնդիրներ։ Մեզ մոտ այն դեռ սառեցված է, բայց բոլորն էլ հասկանում են, որ՝ դեռ: Եթե ​​խոսենք այս «գաղափարի» «պատմության» մասին.  հարկերի եւ տուրքերի մասին օրենքում 2000-ականների սկզբումներմուծվել է տնային կենդանիներ պահելու թույլտվության հարկի մասին կետը, իսկ 2011թ.-ին փորձ է արվել գործարկել առարկայական գործընթաց Երեւանում: Վերջերս կանոններում որոշ փոփոխություններեւ լրացումներ են կատարվել:Բայց, իմ կարծիքով, մեր երկրում այս գաղափարը կյանքի կոչելու նպատակի մեջ մեծ տարբերություն կա ստերջացման (ԲՍՊՎ՝բռնում-ստերջացում-պատվաստում-վերադարձ)  ծրագիրն  իրականացնելուց առաջ եւ հետո: Մինչ այդ ուղղակի պոնտեր, թիթիզություն, պարզապես ցուցադրական, դե բոլորն են դա անում, եւ մենք պետք է ունենանք, դե մենք էլ ենք քաղաքակիրթ եւ կարելի է հարկերի հաշվին մի փոքր էլ շահ ստանալ: Սակայն ԲՍՊՎիրականացման փորձերից հետո հավանաբար ավելացել է տերերի կողմից դուրս նետվածների հաշվին նոր փողոցի բնակիչների հոսքը դադարեցնելու շարժառիթը: Եվ համապատասխանաբար, դրա տակ առաջին հերթին հայտնվում են այն կենդանիները, որոնք վերը նշված պատճառներով ենթակա են քաղաքապետարանի ծրագրերին։ Թե ինչու են այնտեղ հայտնվել կատուները, այնքան էլ պարզ չէ, կարծում եմ, ուղղակի «ձեռքի հետ», իրենք էլ դեռ չգիտեն, թե ինչ են ուզում, կամ փորձում են ապագայի համար, երբ իրենց ծրագրերը կտարածվեն նաեւ նրանց վրա, ինչը լրիվ անհեթեթություն կլինի, բայց սա առանձին թեմա է: Այնուամենայնիվ, արդիական էայն, ինչ կատարվում է շների հետ հենց ԲՍՊՎ ծրագրի պատճառով եւ այդ պատճառով էլ, կարծում եմ նախաձեռնությանը միացել է թափառող կենդանիներով  զբաղվող կենտրոնը։

-Ո՞րն է գործընթացի նպատակը։ Եվ որքանո՞վ են իրագործվում այդ նպատակները:

Հավանաբար մի քանի նպատակ կա. առաջինի մասին արդեն ասացի, վերջնականի մասին էլ՝ հարկերը, մի շարք միջանկյալ նպատակներ՝ ինչ-որ բան կարգավորելու համար, հետագայում կփորձեմ թվարկել, բայց արդյո՞ք նպատակներն այս կերպ իրագործվելու են եւ արդյո՞ք մեր պատկերացրած նպատակները գիտակցվել են նախաձեռնողեի կողմից. եկեք փորձենք հասկանալ:Միգուցե ինչ-որ մեկն անկեղծորեն հավատում է, որ այսպիսով փողոց նետված կենդանիների հոսքը կդադարեցվի, բայց, նախ՝ նման կենդանիների տոկոսը թափառողների ընդհանուր թվաքանակի մասով փոքր է, որ դրա պատճառով իմաստ լինի նիզակներ ճոճել եւ, երկրորդ, կգտնվենդրանցից ազատվելու ուրիշ միջոցներ։ Օրինակ՝ կսպանեն, ինչը մեծ մասամբ հնարավոր չի լինի  ապացուցել, կարող են փորձել չիպը հանել, կամ ազատվեն կենդանուց մինչեւ գրանցման ժամկետը, այսինքն՝ 6 ամսական դառնալը եւ այլն։ Չէ՞ որ ՔՕ՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածը այդպես էլ չգործեց։ Սա առաջին բանն է, որ պետք է անել պարտադիր գրանցումը եւ համապատասխան պարտավորությունները ներմուծելուց ԱՌԱՋ՝ մտածել ՔՕԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ԱՇԽԱՏՈՂ ՀՈԴՎԱԾԻշուրջ: Բայց սա դեռ ամենը չէ: Բացի արդեն տնային կենդանի դարձածկենդանիներից ազատվելու դեպքերից, կա փողոցում ծնվածների խնդիր, որոնք արդեն մի քանի սերունդ է՝ թափառում են։ Կարճ ասած՝ տարվելով մի ասպեկով, մոռացել են ավելի կարեւորի՝ «ժառանգական» թափառող կենդանիների բազմաքանակ լինելու մասին։ Այս հարցըբարձրացրելէինքդեռ 2015-ին, նշելով, որ նախ պետք է լուծել այս խնդիրը, հասցնելԲՍՊՎ-ն ինչ-որ անշրջելի փուլի, կացարաններ  կառուցել եւ այլն։ Որպեսզի թափառաշրջիկներին տուն տանելու միտումի թույլ ծիլը, որն այդքան երկար եւ դժվարությամբ, մեր բնակչության մեծամասնության հնոտի մտածելակերպը հաղթահարելու միջոցովպայքարում էին բոլոր կենդանապաշտպանները, չընկնի արմատապես ոչնչացման սպառնալիքի տակ:Չէ՞ որ փողոցից հատկապես շատ կենդանի վերցնողները հաճախ գտնվում են կոտրվելու եզրին։ Նրանք հաճախ թոշակառուներ են, որոնքհազիվ ծայրը ծայրին հասցնելով կենդանի են վերցնում բացառապես կարեկցանքից դրդված, այլ ոչ թե «հավաքելու համար», ինչպես շտապում են հայտարարել նրանք, ում այդ զգացումն, ամենայն հավանականությամբ խորթ է:Այս մարդիկ գտնվում են երկու քարի արանքում. մի կողմից ամեն ինչի հանդեպ անտարբեր պլյուս դատապարտող հասարակությունը, իսկ մյուս կողմից՝ ֆինանսական ճգնաժամը, բժշկական ծառայությունների, դեղերի, կերերիթանկությունը եւ այլն: Այս ամենին գումարվում են նոր կանոններով պարտադրված այս փուլում բոլորովին անհասկանալի եւ անհարկի ծախսեր։ Եվ, ի դեպ, ամենածախսատար մասը հարկերը չեն, թեեւ երբ կենդանիները շատ են, դա էլ է զգալի դառնում, այլ պարտադիր «անասնաբուժական միջոցառումներն» են։ Այս օրենքը կարող է եւ լավն է ինչ-որշերտի համար, ով ունի մեկ կամ երկու տոհմային կենդանի, ինչի համար մեծ գումար արդենվճարվածէ(գնում, անձնագրեր, չիպ, պատվաստումներ, ապագայում հնարավոր է ստերջացում), ում տերերն այսպեսթե այնպես վճարում են եւ պատրաստ են վճարել, ինչպես որ վճարել ենկլորիկ գումար միայն թեկուզ ցեղատեսակի համար: Նման տերերը կարող են նույնիսկ հերթ կանգնել այս գրանցման համար, քանի որ չիպավորված կենդանին ավելի դժվար կլինի գողանալ եւ ավելի հեշտ՝ գտնել: Դե թող այս գրանցումը սկզբի համար անեին միայն նրանց համար ու ԿԱՄԱՎՈՐ։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա համառորեն կարծում ենք, որ առայժմ անհրաժեշտ է կտրուկ արգելակել տեմպերը։

Որպեսզի պարտադիր գրանցման տակ ներգրավումը ցավոտ չլինի եւ միգուցե անգամ կարողանա կարգավորել որոշ հարցեր մինչ այդ անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ։

Հակառակ դեպքում, արդեն այս ձմռանը թվացյալ բարի գործի գլխիվայր շրջված լինելու պատճառով հազարավոր թափառող կենդանիներ, որոնք կարող էին Տուն ունենալ, կմնան (կամ կհայտնվեն) փողոցում…

-Ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը։

Խոսքը նույնիսկ ոչ այնքան բուն գործողությունների մասին է, որքան յուրաքանչյուր քայլին նախորդող կոնկրետ միջոցառումների եւ քայլերի ճիշտ հաջորդականության մասին: Դրանցից մի քանիսը, թեեւ խոստանում են, իբր, երբեւէ ապագայումկիրականացնեն, իսկ մյուսները  կարծես թե իրականացվում են արդեն, բայց այժմ ամեն ինչ  մեկ քաոսային կույտի մեջ է։ Մենք անդրադարձանք առաջին եւ երկրորդ քայլերին՝ դաժան վերաբերմունքի մասին օրենքի  եւ ԲՍՊՎծրագիրը մի որոշակի  փուլ հասցնելու մասին։ Անդրադառնանք նույնքան պարտադիր երրորդ քայլին՝ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ։ Դե, օրինակ, կանոններում գրված է, որ կարելի է հրաժարվել կենդանուց ու ոչ թե փողոց նետել այլ հանձնելկացարան։ Իսկ որտե՞ղ են կացարանները: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիկացարաններ, որոնք պատրաստ են ընդունել նման կենդանիների: Եվ եթե նույնիսկ կան, ապա քանի՞ օր կունենա դժբախտ կենդանին նման կացարանում մինչեւ քնեցումը, այն էլ ներկայիս սուղ բյուջեով: Մենք ունեցել ենք, երբ մեկ կիսահանցագործ տարրի կծան շունը հայտնվեց փողոցում եւ հարձակվեց փոքրիկ շան վրա։ «Հանրության» վրդովմունքը երկակի էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս շունը, հասկանալի չէ՝  դուրս շպրտված էր, թե ազատ թափառող, որը հայտնի էր իր ագրեսիվությամբ, ինչը, իհարկե, անհանգստացրել էր ոչ միայն հանրությանը, այլեւ քաղաքային իշխանություններին. բացի այդ՝ կենդանիների տերերին, որոնց տնային կենդանիները կարող էին լինել զոհի տեղում։Անգամ ոստիկաններին կարիք չեղավ երկար համոզել, նրանք հայտնվեցին տիրոջ մոտ, պայմանականորեն ազատված հանցագործի եւ սպառնացին տուգանքով։ Բայց քանի որ դրանով ո՛չ  շունը, ո՛չ էլ տերը ավելի խելամիտ չէին դառնալու, հասունացավ շանը տանելու որոշումը... կարծում եք ո՞ւր: Այստեղ հասարակության այն մասը, որը կենդանիների հանդեպ անտարբեր չէր, փակուղու առաջհայտնվեց... Տանել՝  նշանակում էր քնեցնել.հասկանու՞մ եք։ Կացարաններ չկան եւ մոտ ապագայում չեն նախատեսվում։Իսկ «քաղաքակիրթ աշխարհի» փորձի մասին տեղական կենդանասերների պատկերացումները սահմանափակվում են նրանով, որ այնտեղ ամեն ինչ «քաղաքակիրթ» է, մինչդեռ կացարաններում հայտնված միլիոնավոր նման կենդանիներ այնտեղ «քաղաքակիրթ» ձեւով քնեցվում են։ Բայց այն երկրներում, որտեղ հասարակության մեծ մասը սիրում է կենդանիներին, դեռեւս կա հնարավորություն՝ խիստ սահմանափակ ժամանակահատվածում գտնել մեկ այլ տեր: Մեզանում սակայն, մեր սուղ բյուջեի պայմաններում, հետեւաբար, էլ ավելի սահմանափակ ժամկետներում, նման շանսեր գործնականում չկան։Այսպիսով, թվարկել ենք 3 անհրաժեշտ քայլ, որոնք պետք է նախորդեն սեպտեմբերի 14-ին Ավագանու կողմից ընդունված կանոնների ներդրմանը (դաժան վերաբերունքի մասին  օրենք, ԲՍՊՎ հարաբերական ավարտում, կացարաններ), եւ սա դեռ ամենը չէ…

- Ինչպե՞ս է ընթանալու գործընթացը. տերերն իրենք պետք է տեղեկացնեն պատկան մարմիններին, թե՞ քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջելու են տներով։

Այս հարցը մեզ էլ է հետաքրքրում։ Առայժմ հայտարարվել է, որ պետք է ինքնուրույն գրանցվել, այն է՝ կենդանիների անձնագրերով ներկայանալկենդանուն պահելու վայրին համապատասխան Երեւան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին: Եթե ​​այս հարցում պասիվություն նկատվի, կսկսեն սպառնալ տուգանքներով։ Արդեն սպառնում են: Երբ եւ եթե դա էլ չաշխատի,  հավանաբար կսկսեն մտածել էլ ավելի խիստ հարկադրանքի ու սպառնալիքների ուղղությամբ։ Երեւի սկսեն թակել դռները, որոնք այդքան էլ  հոժարակամ  չեն բացվի։ Կմեծանա փոխադարձ թշնամանքի աստիճանը։ Դե, առաջին անգամը չէ, երբ է դա կանգնեցրել որեւէ մեկին:  Այնուամենայնիվ, մաքրացեղ կենդանիների տերերը կարող են եւ պատրաստակամորեն ընդունել այս նախաձեռնությունը, եւ սկզբունքորեն հենց նրանց համար էլ նախատեսված է այն: Իսկ մնացածի մասին, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չեն մտածել, արժե որ «մանրանալ». «անտառը հատելիս տաշեղներ էլ կթռչեն»։ Իսկ ինչո՞ւ է դա տեղի ունենումայդպես: Ամեն ինչի պատճառը ոչ այնքան ինքը իշխանությունն է, որքան ամբողջ հասարակությունը, ավելի ճիշտ՝ մեր հասարակության մեջ գերիշխող արժեհամակարգը, որի կրողներն են այս բոլոր օրենքների ու կանոնների հեղինակները։Քչերն են, բացի այդ մարդկանցից, մտածում փողոցից կենդանիների զանգվածային «որդեգրման» այնպիսի դրդապատճառի մասին, ինչպիսին կարեկցանքն է։ Մտածելակերպի մեջ կենդանու նկատմամբ վերաբերմունքը նույնացվում է կենդանի խաղալիքի  նկատմամբ վերաբերմունքի հետ, եւ երբ այն վերցնում են, նշանակում է համաձայն են ծախսերը հոգալ, կանհավելյալ միջոցներ, եւ սա հավասարեցվում է շքեղության, իսկ հարկը. «շքեղության» հարկի:

Ուստի մտքներով  չի էլ անցել մտածել այն մարդկանց մասին, ովքեր իրենց զրկում են վերջինից,  հազիվ ծայրը ծայրին հասցնելով, քանի որ այլ կերպ պարզապես չեն կարող։ Եվ առավել եւս, քչերի մտքով է անցել, որ նման մարդկանց արժի նույնիսկ  երախտապարտ լինել թեկուզ այն բանի համար, որ իրենց գոյությամբ նրանք բարձրացնում են մարդասիրության աստիճանը հասարակության մեջ, մեկով պակասեցնում են տառապող կենդանիների քանակը, հետեւաբար նաեւ կարեկցողների (մարդ-կարեկցողների՝ կենդանիներին): Որ նրանք, այսպիսով, թեթեւացնում են բյուջեի ծախսերը՝ մասամբ վերցնելով իրենց վրաեւ բացի պրագմատիկ նկատառումներից, բարձրացնում են ողջ հասարակության բարոյական նշաձողը «իրենց հաշվին» ։

- Ինչո՞ւ է նախաձեռնությունը վերաբերում շներին ու կատուներին, բայց ոչ ճագարներին, ծովախոզուկներին  ու, օրինակ, մողեսներին։ Եվ ինչո՞ւ միայն Երեւանում:

ԱՌԱՅԺՄ միայն Երեւանում։ «Հաջողված» փորձի դեպքում, հավանաբար, կտարածվի այլուր։ Սկսել են մայրաքաղաքից, եւ, կարծում եմ, պատճառը ԲՍՊՎ ծրագիրն է, որը սկսվել է այստեղ եւ, երեւի, ձախողվում են եւ փնտրում են «մեղավորներին»... Ինչու՞ կատուներ եւ շներ, ինձ այդպես է թվում, հենց այնպատճառով, որ զգում են թափառող կենդանիների հարցի առաջնահերթությունը, սակայն խնդիրն հենց այն է, որ իրականացվող քայլերիհաջորդականությամբ կհասնեն հակառակ արդյունքի։

- Կարելի՞ է համարել, որ քաղաքապետարանը լուծել է անօթեւան կենդանիների հետ կապված խնդիրները, հետեւաբար հերթը հասել է տնային կենդանիներին։

Կարծում  ենք՝  ճիշտ հակառակը. Քաղաքապետարանը վախենում է ԲՍՊՎ հարցում փակուղի մտնելուց եւ փնտրում է պատճառներ ամենուր, բացառությամբ  վատ կազմակերպվածությանեւ իրենց ոչ բավարար իրազեկության։ Հիմա նրանց թվում է, թե դա պայմանավորված է կենդանիների չգրանցված լինելով։ Վատ պարողին, հայտնի է,  թե ինչն է խանգարում... Մենք վախենում ենք, որ հետո, երբ նրանք հասկանան, որ բռնել եւ քնեցրել են մի քանիկենդանի, որոնցից  հրաժարվել են,այսինքն նրանք փողոցում չեն հայտնվել,  թեեւ նման գնով, բայց միջոցառումների իրականացման  սխալ մշակված հաջորդականության պատճառով ավելի շատ կենդանիներ վերադարձան փողոց կամ այնտեղից չտարվեցին, նրանքհասցնելու են ձախողել ծրագիրը, ինչպեսդա տեղի ունեցավ, օրինակ Մոսկվայում  եւ ոչ միայն…

Հասկանո՞ւմ եք,  տրամաբանությունը պարզ է՝ նույնիսկ Երեւանում չկա այնքան մարդ, որ պատրաստ է ապաստանել բոլորկենդանիներին, որպեսզի նրանք փողոցում չմնան։ Անհնար էհազարավոր կենդանիներ հավաքել նաեւ կացարաններում։ Բայց այդ դեպքում, ինչպիսի միջոցներ էլ որ ձեռնարկվեն, սողանցքներ՝օրինական, թե ոչ,կգտնվեն։ Ի՞նչ պետք է անել իրականում կարկատելու կամ ծակերըկտորով փակելու փոխարեն:

1. Գիտակցելով, որ առայժմ կենդանիների մեծ մասը, առնվազն մոտ ապագայում, մնալու են փողոցում, հեշտացնել նրանց կյանքըմի շարք միջոցառումների միջոցով, որոնք, ի դեպ, մենք ձեւակերպել ենք մեր առաջարկների մեջ, ծախսերի մանրամասն հաշվակների հետ միասին:

2. Դյուրինացնել այն մարդկանց կյանքը, ովքեր սիրում են կենդանիներին եւ պատրաստ են իրենց վրա ինչ-որ չափովվերցնել նրանց խնամքի հոգսը՝  լինի դա փողոցում, թե տանը (այդ թվում՝ մինի կացարաններում (մենք առաջարկների մեջ ներառել ենք նաեւ դրա ձեւերը):

Ի՞նչ է  անհրաժեշտ 1-ին կետի համար: Օգնել բակերում ու պուրակներում թափառող կենդանիներին կերակրող կամավորներին, եթե ոչ դեռ նյութական միջոցներով, գոնե առայժմ «բարոյապես»՝ գնահատական ​​ու որոշակի կարգավիճակ տալով նրանց գործունեությանը։

2-րդ կետի համար. հարկերից եւ այլ ծախսերիցազատելու համար տրամադրել արտոնյալ պայմաններ: Քաղաքային կանոններում ավելացնել «մինի կացարանների» սահմանումը եւ կարգավիճակը նրանց համար, ովքեր փողոցից կենդանիներ են վերցնում մեծ քանակությամբ, այլ ոչ թե նրանց պիտակավորել: Չէ՞ որ նրանք անում են այն աշխատանքը, որի հոգսը հակառակ դեպքումկընկնի քաղաքային բյուջեիվրա: Այս բոլոր գործողություններն/միջոցառումներն  ընդհանուր առմամբ ավելի քիչ ծախս կպահանջեն, քան եթե դա արվեր պետական ​​կացարաններ  ի դեպքում…

- Փաստորեն, նախաձեռնությունը չի տարանջատում կենդանիներին փրկողներին ու կենդանիների վրագումար վաստակողներին։ Արդյո՞ք նման մոտեցումն արդարացի է:

Սա է հենց էությունը, ինչին  մենք արդեն անդրադարձել ենք։ Մեզ մոտ այս անարդարությունը ներթափանցում է ամենուրեւ բոլոր ոլորտներում սոցիալական խնդիրը մեր երկրում հայտնվումէ վերջում։ Իսկ սրա հիմքում  մեզանում գերիշխողարժեհամակարգն է: Չունեւոր մարդը երկրորդ սորտ է, եւ կապ չունի՝ պրոֆեսոր է, թե դռնապան, կամ որքան կարեւոր ու օգտակար գործառույթ է նա հասարակության համար իրականացնում։ Ուղղակի մենք ունենք արատավոր արժեհամակարգ, որից բխում են բոլոր անախորժությունները՝ ռազմավարական նշանակության հարցերից մինչեւ «շնային» խնդիրները։

Այսպիսով, մեր հասարակության մեջ տիրող արժեքների «շուռտված» աստիճանակարգի պատճառով այս հարկը վերածվում է «կարեկցանքի հարկի»։ Բայց չէ՞ որ օրենքները, բացի հասարակության անդամների միջեւ հարաբերությունները կարգավորելուց, նաեւ արժեհամակարգի կրողներ են, որոնք «իջեցվում են» օրենսդիր իշխանությունների կողմից, բայց իրենց հիմքում ունեն հասարակական պատվերը։ Եվ նրանք, ունենալով հարկադրանքի լծակներ, արդեն պատժամիջոցների կիրառման մակարդակումբարոյական գնահատականները դարձնում են «պաշտոնական» ու շատ ավելի ազդեցիկ:

- Քաղաքակիրթ երկրներում, որոնց փորձին հղում է անում քաղաքապետարանը, կան մունիցիպալ կացարաններ։ Արդյո՞ք նախաձեռնությունը չի հանգեցնի նրան, որ շատերը պարզապես կհրաժարվեն տնային կենդանիներից։

Սրա մասին արդեն մասամբ ասվել է, բայց ուզում եմ նորից կրկնել, որ նույնիսկ այդ «քաղաքակիրթ» երկրներում տարեկան տասնյակ միլիոնավոր կենդանիներ են քնեցվում, եւ սա այն փորձը չէ, որն արժե եւ ցանկալի կլիներ կիրառել մեզ մոտ։

-Որքան գիտեմ, Դուք առաջարկներ եք ներկայացրել։ Ինչի՞ մասին են դրանք։

Այսպես մենք սահուն մոտեցանք մեր առաջարկներին։ Վերն արդեն նշեցինք, այստեղ կփորձեմձեւակերպելընդհանուր մոտեցումը:

Տարիների ընթացքում մենք բազմաթիվ առաջարկություններ ենք արել, մասնավորապես այս կանոնների վերաբերյալ եւմենք միշտ եւ ամենուր առաջարկում ենք առաջնորդվել արդարության սկզբունքով, այն է՝ ՏԱՐԲԵՐԱԿԵԼ, ինչպես դուք միանգամայն ճիշտ նկատեցիք. 1. նրանց, ովքեր փող են աշխատում, օրինակ, կենդանիներ բուծելով, 2. նրանց, ովքեր փող չեն աշխատում, բայց եւ օգուտ չեն բերում,  ովքեր պահում են, օրինակ, ցեղական կենդանիորպես շքեղություն, հաճախ թանկ, ցուցադրելով սոցիալական կարգավիճակը, եւ երրորդ՝ ամենակարեւորը՝  նրանց, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են մեր ընդհանուր առաջխաղացմանը դեպի նպատակ, թափառող կենդանիների հարցի լուծմանը, այսինքն կարող են օգտակար լինել այս սխեմայում: Վերջինս մենք սահմանեցինք որպես հանրային առաջնահերթություն եւ այդ հիերարխիային համապատասխան դարձրինք առանցքային:Երկրորդ կատեգորիային արդեն կարելի է հարկել եւ դա կլինի նրանց ներդրումը։ Ի դեպ, լավ կլիներ, որ այդ հարկերը գնային ոչ թե ընդհանուր գանձարան, այլ լինեին նպատակային՝ ուղղվեին կենդանիների հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես եւ տուգանքները։ Վերջինիս դեպքում համապատասխանաբար հնարավոր կլինի հաշվարկել, թե ումից որքան գանձելն արդարացի կլիներ։ Այս հաշվարկների սկզբունքը նույնպես նախկինում ներկայացրել ենք քաղաքապետարանին  եւ անպայման կթարմացնենք։Իսկ այ կենդանիների վրա բիզնես կառուցողներից պետք է վերցնել ոչ թե հարկ՝ որպես թույլտվություն պահելու համար, այլ բիզնեսի հարկ եւ լիցենզավորման համակարգ մտցնել, քանի որ ոչ բոլորն իրավունք ունեննման գործունեությամբ զբաղվելու։Հավանաբար, մեր ոչ հասուն հասարակության մեջ շատերը դեռ կարծում են, որ օրենքները (այդ թվում՝ քաղաքային կանոնները) պետք է միայն պարտադրված եւ պատժիչ գործառույթ կատարեն։Բայց դրանք առաջին հերթին ձեւավորվում են հասարակական հարաբերությունները հավասարակշռելու, շեղումները կարգավորելու համար։ Իսկ ինչպե՞ս կարելի է ցանկացած հարց կարգավորել, երբ, որտեղ հասարակությունը պետք է փոխհատուցի,այսինքն՝ տա, փոխարեը վերցնում է (հենց նույն հարկի տեսքով)։Սպանեք էլ, չեմ հասկանում, թե ինչու ընդունված կանոններում, անհնար էր տարբերակում մտցնել եւ ոչ թե բոլորին անխտիր հարկել, փոխարենը՝ ոմանց հարկել ի օգուտ մյուսների, եւ ոչ թե ինչ-որ անորոշ խոստումներ տալ ապագայի վերաբերյալ: Բացի այդ, մենք առաջարկել ենք ընդլայնել կենդանիների  տերերի իրավունքների ցանկը, որոնք ակնհայտորեն համաչափ չեն պարտականություններին։ Դա բարոյական հարց է. հենց արդենձեւակերպումը ճնշող է։ Կենդանու տերը կարդում է իր իրավունքների մասին, եւ աբսուրդի աստիճանի՝ ոչինչ չկա, բացի այն, թե ինչպես իմանալ սեփական պարտականությունների մասին։

-Բայց կանոններն արդեն ընդունվել են սեպտեմբերի 14-ին, իմաստ ունի արդյո՞ք դրանից հետո բռունցքներ թափահարել։

Ահա եւս մեկ արմատացած կարծրատիպ, որին իշխանություններն, ըստ երեւույթին  տուրք տվեցին՝ հուսալով «սպրդել»: Ուստի շատ թռուցիկտեղեկացրին հանրային լսումների մասին, լղոզեցինընթացակարգը, նշումի համար 1-2 «հանրության ներկայացուցիչ» ներառեցին որպես մասնակից, իսկ դրան հետեւած մեր առաջարկներին ի պատասխան խրոխտ հայտարարեցին, որ  «որոշումն արդեն ընդունված է»։ Ի պատասխան մենք միայն մեկ բան ունենք ասելու՝ ԵՎ Ի՞ՆՉ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ինչ-որ բան փոխելարդեն անհնար է։ Բացարձակապես!

Որոշումներն իրականում ընդունում է հասարակությունը, նախ եւ առաջ ձեւակերպելով  պատվերը, այլ ոչ թե նրանք...

Պատվերն իրականում ձեւակերպում է հասարակությունը, ոչ թե իշխանությունները, գիտե՞ք։

Պատվերի կատարման  փուլում որոշում էընդունվումմի կողմից՝ նույն հասարակության պատվիրակված ներկայացուցիչների միջոցով (տվյալ դեպքում՝ ավագանի), իսկ մյուս կողմից՝ հանրային լսումների ընթացքում, որոնց ընթացակարգն,  իմիջիայլոց մի քանի անգամ խախտվել է:Բայց մենք հիմա չենք պատրաստվում վիճարկել այս որոշման լեգիտիմությունը, կան ընթացակարգեր  նաեւ լեգիտիմ որոշումների ընդունումից հետո դրանք վերանայելու եւ փոփոխություններ մտցնելու  համար։  Եվ մենք պատրաստվում ենք օգտագործել դրանք:Բացի այդ, նույնիսկ այս որոշման շրջանակներում, դեռ շատ բան կարելի է անել,եթե չձգտենք խաբել հասարակությանը, այլ փորձենք  հասնելկոնսենսուսի. օրինակ՝ սահմանել թե  որտեղից սկսել, եւ որտեղ առայժմարգելակել, որպեսզի ավելի շատ սխալներ  չանենք:

Ե՞րբ ենք մենք՝ այս երկրի քաղաքացիներս, սկսելու սովորել կառավարել մեր երկիրը, քաղաքը սահմանադրությամբ հռչակված մեր իրավունքներին համապատասխան։ Այսպիսով, մենք մտադիր չենք հրաժարվել քաղաքային իշխանություններին դիմելու փորձերից եւ թույլ տալ ոչնչացնել կենդանիների պաշտպանության շարժման վերջին 10-15 տարիների ձեռքբերումների թույլ ծիլերը՝ հերթականիշխանության անբավարար իրազեկվածության պատճառով։ Հուսանք, որ այս անգամ մենք ի վերջո կլինենք լսված:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ