News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է Պաշտպանության նախարարի այցով:  Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում: Կրկին ողջունում եմ Ձեզ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի պաշտպանության նախարարն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի պատմություն (կենսագրություն) ունեցող անձնավորության հետ, ինչպիսին Դուք եք: Մինչ Պաշտպանության նախարար դառնալը, ես եղել եմ նախարարի տեղակալ, որը հետո դարձավ վարչապետ, և ուրախ եմ, որ նրա հետ Ձեր հարաբերությունները հիմք են՝ մեր համագործակցությունը շարունակելու համար: Իմ այցն այդ համագործակցության շարունակությունն է, և այս առաջընթացը, իհարկե, կլինի չընդհատվող, շարունակական: Շատ շնորհակալություն ևս մեկ անգամ»:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել իր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և ընդգծել, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, ինչը լավ հենք է ռազմավարական գործակցության զարգացման համար: Երկկողմ կապերի զարգացման և առկա ներուժի իրացման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:

Ջուանշեր Բուրչուլաձեն արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ