Ելույթ ունենալով Գերագույն ռադայում՝ պատգամավոր Գեո Լերոսը միջնամատ է ցույց տվել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին եւ պետության ղեկավարի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին։ Այս մասին հայտնում է Ուկրաինա 24/7-ը։
Լերոսը հայտարարել է, որ «չի վախենում ճշմարտությունն ասելուց» եւ նախագահին անվանել է երկրի գլխավոր դավաճան։ Դրանից հետո նա միջնամատ է ցույց տվել Զելենսկիին եւ Երմակին։
«Ժողովրդի ծառա» կուսակցությունում խոստացել են քննարկել տվյալ միջադեպը կարգավորող հանձնաժողովում։