News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Telegram-ում ի հայտ կգա ալիքներում պաշտոնական գովազդն անջատելու վճարովի ծառայություն, հայտարարել է մեսինջերի հիմնադիր Պավել Դուրովը, գրում է «Լենտա.Ռու»-ն:

Նրա խոսքով՝ այդ գործառույթն օգտատերերին հասանելի կդառնա արդեն նոյեմբերին: «Այն կարող է ձեւակերպվել մատչելի բաժանորդագրության տեսքով, որը թույլ կտա օգտատերերին ուղղակիորեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Telegram-ի զարգացմանը»,-պարզաբանել է Դուրովը:

Բացի այդ, Telegram-ի թիմն այժմ հաշվում է համանման ծառայությունների արժեքը Telegram-ալիքների հեղինակների համար, որոնք կցանկանային անջատել գովազդային հայտարարությունների տեղադրումն իրենց ալիքներում: «Մենք կշարունակենք աշխատել գործառույթների վրա, որոնք թույլ կտան Telegram-ին լինել անթերի նախագիծ»,-հավելել է նա:

Telegram-ը թեստավորել է նոյեմբերի 5-ի գովազդային հայտարարությունները: Բոլոր ալիքներում, որոնց բաժանորդագրված է ավելի քան հազար մարդ, հայտնվել է հաղորդագրություն «sponsored» նշումով: Այդ գրառումը տեսանելի էր միայն ալիքում բոլոր հաղորդագրությունները կարդալուց հետո: Դուրովը խոստացել է, որ օգտատերերի համար գովազդը գրեթե անտեսանելի է, դեռ ավելին, այն չի հայտնվի անձնական նամակագրության մեջ եւ խմբերում, ինչպես նաեւ չաթերի ցանկերում: Նա բացատրել է, որ գովազդից ստացված շահույթը թույլ կտա Telegram-ին շարունակել ներկայացնել օգտատերերին անվճար եւ անսահմանափակ ծառայություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ