News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են դեկտեմբերի 15-ից ապաակտիվացնել 65-ից բարձր տարիքի այն անձանց սանիտարական անցագրերը, ովքեր COVID-19-ի դեմ ռեվակցինացիա չեն անցնի։ Այս մասին չորեքշաբթի France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։

«Եթե դուք 65 տարեկանից բարձր եք եւ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացել եք ավելի քան վեց ամիս առաջ, ապա հինգ շաբաթ ունեք ռեվակցինացիայի համար»,- ասել է Աթալը՝ հավելելով, որ հակառակ դեպքում սանիտարական անցագիրը կապաակտիվացվի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ պատվաստումների շնորհիվ հաջողվել է նվազեցնել այն պացիենտների թիվը, որոնց մոտ COVID-19-ը ծանր է ընթանում։ Իշխանության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ 70%-ն արդեն ռեվակցինացիա է անցել, եւ համաքաղաքացիներին կոչ է արել կրկնակի պատվաստումներ կատարել։

Covid-ի դեմ պայքարը եւ ռեվակցինացիայի անհրաժեշտությունը դարձել են նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձի թեմաներից մեկը։

Երկրի բուժհաստատությունները կրկին բախվում են COVID-19-ով հիվանդների թվի աճի։ Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է ավելի քան 7,2 միլիոն մարդ, շուրջ 118 000 մարդ դարձել է համավարակի զոհ։ Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 51 միլիոն մարդ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ պատվաստանյութ է ստացել։ Ընդհանուր առմամբ երկրում ապրում է մոտ 67 միլիոն մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ