News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիրակի Թայվանի հյուսիս-արեւելյան ափերի մոտ գրանցվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է այդ չինական կղզու սեյսմիկ ծառայությունը, որը գրանցել է ստորգետնյա ցնցումները տեղական ժամանակով 21:05-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իլան քաղաքից 24,6 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ ծովի հատակին՝ 66,7 կմ խորության վրա:

Ցնցումները զգացվել են նաեւ Սինբեյ, Թայբեյ, Թայչժուն, Թաոյուան քաղաքներում եւ մի շարք այլ բնակավայրերում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

23 մլն բնակչություն ունեցող Թայվանը տեղակայված է Խաղաղ օվկիանոսում: Կղզու արեւելյան մասը համարվում է Ասիայի առավել սեյսմիկ գոտիներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ