News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարկային պատմություններում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաեւ թույլ կտա Միության երկրների քաղաքացիներին վարկեր ստանալ բոլոր հինգ երկրների տարածքում։ Այս մասին նոյեմբերի 19-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն ձեւաչափով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ արդեն գրեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում՝ եվրասիական ինտեգրումը, զարգանում է համավարակի հետեւանքով առաջացած նոր գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։

Դրանք, ըստ նրա, բացահայտեցին խնդիրների օպերատիվ լուծումների պահանջը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում։

«Այս համատեքստում մենք կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ երկրներին ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակը բարձրացնելու գործողությունների ծրագրի հետեւողական իրականացումը թույլ կտա մեզ դրանց արտադրության ամբողջական ցիկլ ստեղծել եւ բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը»,- նշեց վարչապետը։

Տեղաշարժի սահմանափակումները եւ բնակչության առողջության պահպանմանն ուղղված այլ միջոցառումները, ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի արդյունավետության վրա։

«Այս իրավիճակն արտացոլված է 2020 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակի մասին զեկույցում։ Կարծում ենք, որ զեկույցում ամփոփված արդյունքներն ու գնահատականները պահանջված կլինեն նաեւ այսօր, երբ առկա պայմաններում փորձում ենք խթաններ գտնել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Էլեկտրոնային առեւտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր եւ միջին բիզնեսի խթանման որակապես նոր մեխանիզմ է, որը կարող է եւ պետք է նպաստի պետությունների եւ միությունների միջեւ փոխադարձ առեւտրի ավելացմանը։ Միեւնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի ծավալների աճը նոր մարտահրավերներ է դնում մեզ առջեւ եւ արտադրանքի անվտանգության, սպառողների պաշտպանության, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման խնդիրների արդյունավետ լուծում է պահանջում։

Թվային փոխակերպման համատեքստում հարկ է քննարկել նաեւ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետեւելու համար նավիգացիոն կնիքների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ եւ ձգձգված գործընթացի ավարտը։ Համաձայնագրի դրույթների կիրառումը թույլ կտա անցնել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, նվազեցնել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակային եւ ֆինանսական ծախսերը եւ օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ առանց դրանց արդյունավետության նվազեցման»,- ընդգծեց Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ