News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները չեն դադարում փնտրել իններորդ մոլորակն Արեւային համակարգում, երբ այդ կարգավիճակից զրկվել է Պլուտոնը: Որոշ աստղաֆիզիկոսներ կասկածում են, որ ավելի մեծ ձգողականությամբ ինչ-որ բան գոյություն ունի Կոյփերի գոտում, որը Նեպտունի ուղեծրից հեռու է գտնվում, լի է երկնաքարերով եւ սառցե օբյեկտներով: Երկնային ուժերի արտասովոր շարժման մասին վկայում է նաեւ այն, որ ինչ-որ հսկայական օբյեկտ ազդում է դրանց վարքագծի վրա, գրում է universemagazine.com-ը:

1983 թվականին աստղագնաց Մայքլ Ռոուեն Ռոբինսոնն փնտրել է ենթադրյալ տասներորդ մոլորակը՝ օգտագործելով IRAS առաջին ինֆրակարմիր տիեզերական հեռադիտակի տվյալները: Մինչեւ 1991 թվականն ինչ-որ հետաքրքիր օբյեկտ գտնելու փորձերը հաջողություն չեն ունեցել:

Վերջերս կատարված հետազոտությունները պարզել են որոնումների նոր վայրեր, որտեղ կարող է թաքնված լինել իններորդ մոլորակը: Ռոուեն Ռոբինսոնը վերանայել է 38-ամյա վաղեմության գրառումներն ու հայտնաբերել երեք ինֆրակարմիր աղբյուր, որոնք, նրա խոսքով, կարող են լինել մոլորակի կարգավիճակի համար պոտենցիալ թեկնածուներ: Դա տեղի է ունեցել 1983 թվականին, երբ IRAS առաջին ինֆրակարմիր տիեզերական հեռադիտակը որսացել է արտասովոր լուսավորվող աղբյուրները, որոնք հիշեցնում էին մոլորակի մակերեւույթի լույսեր:

Ավաղ, հին աստղադիտակը չի ունեցել բավականաչափ թույլատրող ունակություն, որպեսզի մանրամասն դիտարկի արտասովոր օբյեկտները: Ուստի այդ շրջանն ուսումնասիրելու գործով կսկսի զբաղվել Չիլիում Վերա Ռուբինի անվան աստղադիտարանը: Այժմ այն գտնվում է կառուցման փուլում: Հեռադիտակը տեղադրվելուց հետո յուրաքանչյուր շաբաթ կնկարահանի ամբողջ երկինքը երբեւէ կառուցված ամենամեծ թվային տեսախցիկի օգնությամբ: Հնարավոր է, այն կհաստատի Արեւային համակարգի նոր մոլորակի առկայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ