News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում: Նախատեսվում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են հենց այս հարցերը», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մանրամասն քննարկվել են մի շարք արդիական միջազգային խնդիրներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ