News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Խորվաթիան Ֆրանսիայից 12 Rafale կործանիչ գնելու շուրջ 1 միլիարդ եվրոյի պայմանագիր է ստորագրել, ինչը պաշտոնյաների կարծիքով զգալիորեն կամրապնդի նրա ռազմաօդային ուժերը՝ Բալկաններում շարունակվող լարվածության պայմաններում, հայտնում է AP-ը:

Օգտագործված մարտական ինքնաթիռների մասին պայմանագիրը ստորագրվել է Խորվաթիա նախագահ Էմանուել Մակրոնի կատարած այցի ժամանակ։ Սա Ֆրանսիայի պետության ղեկավարի առաջին այցն էր Խորվաթիա՝ 1991-95 թվականների պատերազմում նախկին հարավսլավական դաշնությունից նրա անջատումից հետո:

«Ռազմավարական առումով ինքնաթիռների գնումն այն է, ինչը մենք Խորվաթիայի համար կարեւոր գործոն ենք համարում»,- ստորագրման արարողությունից հետո Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ «Սա մեզ ոչ միայն հնարավորություն կտա հետ շպրտել նրանց, ովքեր որեւէ նկրտում ունեն մեր տարածքի հետ կապված, այլ նաեւ դառնալ, այսպես կոչված, անվտանգության... կայունության արտահանողներ հարավարեւելյան Եվրոպայում»,- ասել է նա:

Մակրոնը նշել է, որ ինքնաթիռների գործարքը կամրապնդի երկու երկրների միջեւ երկկողմ կապերը եւ կնպաստի Եվրոպայի պաշտպանությանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ