News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Վիեննայի բանակցություններում Արեւմուտքը պետք է նոր եւ կառուցողական մոտեցում ցուցաբերի։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Հոսեյ Ամիր-Աբդոլլահիյանը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ բորելի հետ հեռախոսազրույցու, փոխանցում է Mehr-ը։

Նա նշել է,որ եթե մյուս կողմերը պատրաստ լինեն վերադառնալ պարտավորությունների լիարժեք կատարմանն ու պատժամիջոցների չեղարկմանը, ապա համաձայնագիրը կարող է ձեռք բերվել Վիեննայում բանակցությունների ընթացքում սեղմ ժամկետներում։

Նա ընդգծել է, որ պետք են հուսալի եւ բավարար երաշխիքներ, որ ԱՄՆ-ն կրկին չի հրաժարվի գործարքից։

Բորելն ընդգծել է, որ ԳՀՀԾ գործարքի թարմացումը պատժամիջոցների չեղարկման միակ միջոցն է։ Նա հավելել է, որ այդ կապակցությամբ Իրանի իրավունքները կիրացվեն, եւ միջազգային հանրությունը կարող է վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։

Վերջում նա հույս է հայտնել, որ կողմերը Վիեննայում բանակցությունների կգնան դրական եւ պրագմատիկ մոտեցմամբ եւ չլուծված հարցերը քննարկելու ու պատժամիջոցները չեղարկելու հաստատակամությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային գործարքի վերադարձն Իրանի հետ անհնար է, բոլորովին նոր սխեմա է անհրաժեշտ. Գրոսի
Պետք է վերսկսել երկխոսությունն Իրանի հետ...
G7-ը Իրանին կոչ է անում վերադարձնել ԱԷՄԳ-ի՝ հավատարմագրից զրկված տեսուչներին
Իրանը պետք է կատարի իր իրավաբանական եւ քաղաքական պարտավորությունները...
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի. G7-ի ԱԳՆ ղեկավարներ
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի...
Այսօր լրանում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր սահմանափակումների ժամկետը. Իրանի ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ից, համաձայն Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի՝ բոլոր սահմանափակումները, որոնք...
Իրանը պարտավորվում է պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները, եթե պատժամիջոցները չեղարկվեն
Մենք աշխատում ենք ՄԱԳԱՏԷ-ի կանոններով․․․
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ամենաշատ