News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Երկրի առաջին դեմքերին բժշկական օգնություն տրամադրելը շատ անհրաժեշտ և ճիշտ մոտեցում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադռանալով հարցին, թե որքանով է արդար, որ վարչապետը, նախագահը ունենան անձնական բժիշկ, իսկ զինծառայողները արտահերթ չսպասարկվեն:

Նա հորդորեց մի հարթությունում չդիտարկել զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն տալու, սակայն վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետբյուջեի միջոցներով անձնական բժիշկ տրամադրելու փաստերը։

«Իրար հետ կապ չունեցող երկու հասկացությունները բերում եք նույն հարթության վրա։ Մեր զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները արտոնյալ պայմաններով օգտվում են բժշկական օգնությունից՝ իրենց նախընտրությամբ, թե որ բժշկական կենտրոնից օգտվեն», - ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությանը, ապա դա, Ավանեսյանի խոսքով, նաև ազգային անվտանգության հարց է։

«Առաջին դեմքերը, նաև այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը ևս պիտի օգտվեն անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Դա ընդունված, ճիշտ պրակտիկա է», - ասաց Ավանեսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել