News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս», արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին:

Նախագահն իր գնահատանքի խոսքերն է հայտնել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհված զինծառայողների, այդ թվում՝ Ալեն Մարգարյանի հիշատակին և շնորհակալություն հայտնել նման զավակ դաստիարակելու համար:

Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: Նա պատմել է որդու հիշատակի հավերժացմանն ուղղված մի շարք ծրագրերի մասին, որոնք մտադիր է իրականացնել «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով՝ նշելով, որ դրանք կրթական ուղղվածություն ունեն:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրերի հստակեցումից հետո հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԽ քարտուղարը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի...
Գեղամ Նազարյան. Արմեն Սարգսյանը չցանկացավ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
«Նա հասկացավ, որ ամողջ պատասխանատվությունը կարող է իր վրա դրվել...
Ընդդիմադիր. 2022թ. ամռանը ժամկետային ծառայություն իրականացնող ՀՀ վերջին քաղաքացին կհեռանա Արցախից
Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, հիշեցրել է Հայկ Մամիջանյանը...
«Պատիվ ունեմ». Ալիեւը երեւի ամեն տարի Ձմեռ պապից խնդրում է Փաշինյանին թողնել Հայաստանի իշխանությունում
Ալիեւի համար ավելի լավ նվեր դժվարէ պատկերացնել, քան Փաշինյանն է, ասել է Հայկ Մամիջանյանը...
Համբարձում Մաթևոսյանն ու Շվեդիայի դեսպանը շեշտել են հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը
Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում...
Կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված համերգը
Համերգին զուգընթաց՝ ցուցադրվել է նաև թեմատիկ տեսաշար…
Ամենաշատ