News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով երկու վարակված, հինգշաբթի հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Լավ Ագարվալը։

«Այս պահին հանրապետությունում գրանցվել է օմիկրոն շտամի երկու դեպք։ Երկու դեպքն էլ հայտնաբերվել է Կարնատակա նահանգում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Սա այս շտամի հայտնաբերման առաջին դեպքն է Հնդկաստանում: Հիվանդները երկու տղամարդ են եղել՝ 66 եւ 46 տարեկան։

Ըստ Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի գլխավոր տնօրեն Բալրամ Բհարգավայի` օմիկրոն շտամը հայտնաբերվել է SARS-CoV-2 Genomics Consortium-ում (INSACOG) հետազոտության արդյունքում, որը վիրուսի գենոմ ուսումնասիրող 37 պետական ​​լաբորատորիաներից բաղկացած կոնսորցիում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանցիները 2021 թվականին ամենից հաճախ Հայաստան են մեկնել COVID-ի դեմ պատվաստվելու համար
Զբոսաշրջիկները կարող են պատվաստվել Երեւանի շարժական ցանկացած կետում...
Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 15 762-ով
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 15 762-ով...
Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից
Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց…
Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել, բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը…
QR կոդ կամ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը պետք է փուլ առ փուլ տարածվի նաեւ մոլերի ու խանութների վրա․ Փաշինյան
«Եթե այս միջոցառումներին չդիմենք, համավարակն այնքան կտարածվի, որ լոքդաունի կգնանք, որ այդ ռեստորանները 1-2 ամսի ուղղակի կփակվեն»․․․
Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված այցելուներն այլեւս ստիպված չեն լինի Անգլիա ժամանելուն պես թեստ հանձնել
Նրա խոսքով՝ փոփոխություններ կմտցվեն լիովին պատվաստված միջազգային ճանապարհորդների համար թեստավորման կանոններում․․․
Ֆոտոռեպորտաժներ