News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը


Կարծես թե Սյունիքում հեղինակություն վայելող բոլոր մարդիկ են կալանավորվում, եթե դուք գտնեք եւս մեկ հեղինակություն հայելող անձ Սյունիքի մարզից, ով զենքը վերցրել եւ պաշտպանել է Սյունիքը, ամենայն հավանականությամբ իրեն էլ պետք է տեղեկացնեք, որ իրեն էլ առաջիկայում պետք է ձերբակալեն կամ կալանավորեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի կալանավորմանը:

«Միջնորդությունը, որը դատարանը բավարարել է, 2020-ի նոյեմբերին ներկայացված միջնորդություն է: 2020-ի նոյեմբերից Աշոտ Մինասյանը դրսեւորել է բացառապես պատշաճ վարքագիծ, միշտ եղել է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ: Նույն այդ մարմինը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է կիրառել: Այս քան ժամանակ է անցնցում, ԱԱԾ-ն ոչ մի նոր հանգամանք չի ներկայացնում, բայց Աշոտ Մինասյանին կալանավորում են: Սա Սյունիքի հանձնման, գլխատման, տարատեսակ միջանցքների տրամաբանության շրջանակներում է, այստեղ իրավաբանություն չկա:

Ցավում եմ, որ վերաքննիչ քրեական դատարանում կորոնավիրուսի մի նոր շտամ է հայտնվել՝ արմենդանիելյանական շտամը, որը շատ ագրեսիվ տարածվում է: Ինչպես կորոնավիրուսն է վտանգ ներկայացնում մարդու կյանքին ու առողջությանը, այս շտամը եւս սպառնալիք է մարդկանց կյանքին ու առողջությանը, բայց նաեւ պետականությանը: Այս իշխանությունները միայն մի հարցում են հաջողում, կալանավորումների հարցում եւդատարանները, ցավոք այդ դիմադրությունը չեն ցուցաբերում»,-ասաց նա:

Վարդեւանյանը հավելեց, որ այս իշխանությունները դեմ են ցանկացած այլ կարծիքի. «Բռնապետությունը պոզով, պոչով կենդանի չէ, դա ունի որոշակի խաղի կանոնենրը: Բռնապետության ամենակարեւոր կանոնը ռեպրեսիաներն ու կալանավորումներն են, որն էլ անում են»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ դատախազը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, թե Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Մինասյանին, ինչն այսօր բավարարվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարավային Կորեան կորոնավիրուսի արձագանքման նոր համակարգ է ներկայացրել
Նախ նոր համակարգը կկիրառվի երկրի չորս շրջաններում՝ օմիկրոն շտամի առավելագույն բաշխումով։ Հունվարի 29-ից այն կտարածվի ողջ հանրապետությունում։
Ավստրիան չեղարկում է լոքդաունը կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար
«Չպատվաստվածների համար լոքդաունն ավարտվում է հաջորդ երկուշաբթի», - ասել է Նեհամմերը Ավստրիայի կաբինետի նիստից առաջ․․․
Պերուի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
«Վարչապետի մոտ թեթեւ ախտանշաններ են նկատվում, նա գտնվում է կայուն վիճակում...
Պետդեպարտամենտ. Համավարակը վատացրել է ամբողջ աշխարհում մարդկանց առեւտրի հետ կապված իրավիճակը
Պետդեպարտամենտը հավաքական ջանքերի բարելավման կոչ է արել մյուս երկրներին...
Վերջին 14 օրում Covid-19-ի դեպքերը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել են ավելի քան 400 %–ով. Ռոմելլա Աբովյան
Հոսպիտալացման կարիք ունեցողների քանակը բավականին նվազ է, քան նախորդ բոլոր շտամների դեպքում...
QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն
Նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու...
Ամենաշատ