News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է այն, ինչ նա անվանել է «զբոսաշրջային ապարտեիդ», քանի որ ԱՄՆ-ը եւ այլ երկրներ ուղեւորությունների արգելք են սահմանում՝ omicron տարբերակի տարածումը դադարեցնելու համար:

Գուտերեշը Նյու Յորքում լրագրողներին ասել է, որ իրեն անհանգստացնում են մոտ 56 երկրներ, որոնք ճանապարհորդական արգելքներ են սահմանել Հարավային Աֆրիկայում omicron տարբերակի առաջին հայտնաբերումից ընդամենը մի քանի օր անց, հաղորդում է Reuters-ը: Գուտերեշը նշել է, որ սահմանափակումները «ոչ միայն խորապես անհանգստացնում են, այլեւ անարդյունավետ են»: «Մենք ունենք անվտանգ ճանապարհորդելու գործիքներ: Եկեք օգտագործենք այս գործիքները, որպեսզի խուսափենք այս, թույլ տվեք ասել, զբոսաշրջային ապարտեիդից, որը ես անընդունելի եմ համարում»,- ասել է Գուտերեշը։

Նոյեմբերի 24-ին omicron-ի հայտնաբերումից հետո կառավարությունները շտապել են արգելել որոշ երկրներից ճանապարհորդությունները:

Omicron-ն այժմ տարածվել է ԱՄՆ-ում եւ մոտ երկու տասնյակ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ առողջապահական ազգային գործակալությունները դեռ չեն պարզել, թե արդյոք նոր տարբերակն ավելի վարակիչ է կամ ավելի մահացու է, քան մյուս տարբերակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ