News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհայտ զինվորի օրը թույլ է տալիս հարգանքի տուրք մատուցել ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածներին և անհայտ կորածներին, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին։ Այս մասին Վանաձորում Անհայտ զինվորի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Գյումրիում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան գրասենյակի մասնաճյուղի) ղեկավարի պաշտոնակատար Անտոն Բերյանևը։

Դեկտեմբերի 3-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգում հավաքվել էին Լոռու մարզպետարանի, տեղական և ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գյումրիից, Վանաձորի վետերանների խորհրդի, Գյումրու երիտասարդական պալատի անդամները և ղեկավարությունը։

«Այս օրը կոչված է հավերժացնելու այն զինվորների հիշատակը, մարտական  արիությունն ու անմահ սխրանքը, որոնց անունները մնում են անհայտ։ Շատերի համար սա հասարակ ամսաթիվ չէ, այլ խորհրդանիշ, որը կապված է հարազատ մարդու կերպարի հետ՝ այդ նույն անհայտ կորած  պապիկի, հոր, եղբոր, զինակցի, սիրելի տղամարդու հետ: Այստեղ՝ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, գլուխ ենք խոնարհում պատերազմից չվերադարձած բոլոր զինվորների առաջ։ Այսօր բոլոր մտքերն ու զգացմունքները հասցեագրված են նրանց», - ասաց Անտոն Բերյանևը:

Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանն իր հերթին նշել է. «Մեր բարեկամ Ռուսաստանում դեկտեմբերի 3-ին նշում են Անհայտ զինվորի օրը։ Բայց այս օրը նվիրված է ոչ միայն ռուս, այլ նաև հայ զինվորների, ընդհանրապես նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներից զինվորների հիշատակին»։

Նշենք, որ հուշահամալիրի մոտ միջոցառումը սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերի կատարմամբ, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար բոլոր զոհվածների հիշատակը։ Միջոցառման ընթացքում Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին գրական-երաժշտական բեմականացում՝ ռազմական թեմայով։ Վերջում ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին։

Անհայտ զինվորի օրը Ռուսաստանում նշվում է ամեն տարի դեկտեմբերի 3-ին 2014թ.-ից՝ ի հիշատակ ռազմական գործողությունների ժամանակ զոհված ռուս և խորհրդային զինվորների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ