News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բելգիայի կենդանաբանական այգին հայտնել է, որ երկու գետաձի տեղափոխվել է կարանտին կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո, տեղեկացնում է BBC-ը:

Հայտնի չէ՝ ինչպես են գետաձիները վարակվել վիրուսով, հայտարարել են Անթվերփենի կենդանաբանական այգում՝ հավելելով, որ կենդանիների ինքնազգացողությունը լավ է, նրանց մոտ միայն հարբուխ է: Կենդանաբանական այգում սահմանափակումները խստացվել են կենդանիների հիվանդության ընթացքում: Աշխատակիցնրեը պետք է կրեն դիմակներ ու պաշտպանիչ ակնոցներ, ինչպես նաեւ ախտահանեն իրենց կոշիկները գետաձիների հետ աշխատանքից առաջ:

«Որքան ինձ հայտնի է, դա այդ տեսակի շրջանում առաջին գրանցված վարակումն է: Ամբողջ աշխարհում այդ վիրուսը հիմնականում գրանցվել է մարդանման կապիկների ու կատվազգիների մոտ»,-ասել է անասնաբույժ Ֆրենսիս Վերքամենը:

Ավելի վաղ այս շաբաթ Կանադայում նույնպես հաստատվել էր, որ կորոնավիրուսի երեք դեպք է հայտնաբերվել վայրի եղջերուների շրջանում, որը համարվում է առաջին այդպիսի դեպքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ