News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդային Միության փլուզման համար նախադրյալներ չկային, այն միտումնավոր քայքայել են անտաղանդ մարդիկ, որոնք հայտնվել էին իշխանության ղեկին, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՌԴ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը:

2021 թվականի դեկտեմբերին լրացել է ԽՍՀՄ պաշտոնական փլուզման 30-ամյա տարելիցը:

«Չի եղել որեւէ նախադրյալ ԽՍՀՄ փլուզման համար, եթե այն գիտակցաբար չքայքայեին: Ինտելեկտուալ անարգանք է համարելը, որ այն ինքն է անկել եւ դատապարտված եղել անկման: Ցանկացած սոցիալական համակարգ ունի հարմարվելու, ադապտացվելու անվերջ հնարավորություններ, եւ երբ ասում են, որ սոցիալիզը ռեֆորմների ենթակա չէ, դա պարզապես սոցիոլոգիայի, մեծ սոցիալական համակարգերի օրենքների չիմացություն է»,-ասել է Խասբուլաթովը:

Նա նշել է, որ Խորհրդային Միության ադապտացման գործընթացն իրագործվել է եւ անխուսափելի էր: Սակայն պետության վախճանի գլխավոր պատճառը ղեկավարության ջանքերն էին եւ դրա համար նախադրյալներ ստեղծելը:

«ԽՍՀՄ-ին օգնել են անկել: Այն այնքան մեծ ու հզոր էր, հույսի աղբյուր էր միլիոնավոր մարդկանց համար, ուստի, իհարկե, գիտակցաբար հանգեցվել է անկման, ընդ որում՝ պարզապես անտաղանդ, անողնաշար, բարձր իշխանության ղեկին պատահաբար հայտնված մարդկանց կողմից»,-ընդգծել է Խասբուլատովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ