News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պատերազմը չի դադարել. բացի հաճախակի կրկնվող ռազմական դրվագներից, մշտապես ենթարկվում ենք տեղեկութային և հոգեբանական գրոհների։ Նպատակը պարզ է` հնարավորինս քայքայել ու թուլացնել մեզ, որպեսզի կարողանան առանց դիմադրության կլանել նաև այն ամենը, որ դեռևս կենսունակ է մնացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ, փոխանակ ուշքի գալու ու կասեցնելու այս աղետալի ընթացքը, մենք` որպես ժողովուրդ և հասարակություն, կուրորեն ենթարկվում ու մասնակցում ենք դրան։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է ՏԻՄ ընտրություններին, որոնք շատ արդյունավետ գործիք են դարձել մեզ պառակտելու և զբաղեցնելու առումով։

Նողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում։ Գործող ռեժիմը, օգտագործելով նաև համայնքների խոշորացումը, ձգտում է ՏԻՄ մակարդակում առավելագույնս վերարտադրվել, իսկ մնացածը նրա նկատմամբ ռևանշի հող են պատրաստում կամ էլ ինքնադրսևորման առիթ են գտել իրենց համար։

Մինչդեռ մեր գլխին կախված վտանգը պահանջում է ոչ թե արհեստական ներքին թշնամանքով լցնել առանց այդ էլ քայքայված մեր համայնքները, այլ կասեցնել ՏԻՄ ընտրությունները և զբաղվել անվտանգային-պաշտպանական խնդիրներով, ինչի համար շատ կարևոր է համայնքների ներքին համերաշխությունը։

Վերջապես պետք է հասկանանք, որ կառավարումը փոխվում է վերևից։ Այդ պատճառով մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեռացնել Փաշինյանի ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, որն արդեն ժողովրդի վրա հենվելով կլուծի մնացյալ խնդիրները։ Հակառակ պարագայում, եղածն էլ լուծարելու ներկայիս ընթացքով ստեղծվելու է ընդամենը ձևական կառավարման համակարգ այս կամ այն կայսրության ձեռքի տակ` կարճ ժամանակում պետության վերացման հեռանկարով։

Անելիքը պարզ է և հստակ` չմասնակցել մեր դեմ վարվող պատերազմին և միանալ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած պայքարին` նպատակ ունենալով հեռացնել ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն։ Առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 15-ին, Ազատության հրապարակում։ Սպասո՛ւմ ենք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ