News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասում կատարվել է ներնետում:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղազննություն և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել ընդհանուր 49,2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 0,9 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ, ինչպես նաև 9,4 գրամ քաշով սև, կոշտ զանգված և թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ 1 դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում...
31-ամյա տղամարդու ջրшհեղձ եղած մարմինը գտել են իր ընկերոջ՝ Նուռնուսում գտնվող ամառանոցի լողավազանում
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել…
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
Ամենաշատ