News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Հայաստանի կողմը չէ, որ տեղի չունեցավ արտգործնախարարների հանդիպում, մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մնում է նույնը, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ներքո: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Հարցին, թե ինչու տեղի չունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, Աղաջանյանը պատասխանեց, որ ԱԳՆ-ն ավելի ճիշտ մեկնաբանությամբ հանդես կգա. «Հայաստանը հետքայլ չի անելու իր դիրքորոշման մեջ` մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հարցի լուծմանը հավատարիմ մնալով եւ կարծում եմ, որ այս հանգամանքը պետք է ամրապնդվի նաեւ մեր ներքաղաքական դիրսկուրսում, որովհետեւ սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե բոլոր կարեւորագույն սուբյեկտները եւ Մինսկի խմբի համանախագահող 3 պետությունները»:

Լրագրողի հարցին, թե եթե Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչպես Փաշինյանն էր պնդում, ինչպես ենք դա երաշխավորելու, եթե հայ պաշտոնյաները Արցախ նույնիսկ չեն կարողանում այցելել, Աղաջանյանը հակադարձեց, որ Փաշինյանի հայտարարությունը ապացուցելու կարիք չունի.  «Եւ դրան կարելի է ընդամենը հավաստիանալ այն մեծ եւ  հսկայածավալ սոցիալական ե տնտեսական ծրագրերի ծանոթանալու միջոցով, այստեղ երկրորդ կարծիք չկա,  իսկ թե որ պաշտոնյան կգնա Արցախ, թե չի գնա, կարծում եմ, որ դա երկրորդական է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել