News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանին կարող է հետաքրքրել «3 + 3» ձեւաչափը, եթե այս հարթակում չքննարկվեն հարցեր, որոնք Հայաստանն արդեն քննարկում է այլ ձեւաչափերի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այս հարցն արդեն քննարկել են ռուս գործընկերների հետ։ «Մենք արդեն քննարկել ենք այդ հարցը մեր ռուս գործընկերների հետ։ Նրանք համաձայն էին այս կարծիքի հետ»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտնեց նաեւ, որ դեկտեմբերի 10-ին հանդիպում է տեղի ունենալու «3 + 2» ձեւաչափի շրջանակներում։ «Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, տեղի կունենա այսպես կոչված «3+3» կամ «3+2» ձեւաչափով նախնական հանդիպումը։ Հայաստանը այս հանդիպմանը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով։

Հանդիպումն առհասարակ կանցկացվի փոխարտգործնախարարների մակարդակով։ Կքննարկվեն հետագա անելիքները», - պարզաբանել է վարչապետը։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը որոշել է ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել, եւ այժմ աշխատում է այդ ուղղությամբ։

«Ես չեմ շտապում եզրակացություններ անել, բայց այն, որ մենք պետք է փորձենք գտնել արդյունավետ հարթակներ տարածաշրջանային երկխոսության համար, դա փաստ է, եւ մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ աշխատել այս ուղղությամբ», - ընդգծեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ