News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրը կրող համաժողովին: Այն նախաձեռնվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար կանաչ ապագայի տեսլականը այլընտրանք չունի:  Կլիմայի փոփոխության հետևանքով մարդկությանը և բնությանը պատճառվում են անդառնալի վնասներ, ինչը ստիպում է պատասխանատվություն ստանձնել և համատեղ իրական ջանքեր գործադրել կանաչ ապագայի կառուցման ուղղությամբ:

2021թ. Հայաստանի կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ. համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ։ Այդ կապակցությամբ 2021-2026թթ․ կառավարության ծրագրով Հայաստանը նախատեսել է մի շարք միջոցառումներ՝

•         Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացում,

•         էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանում և հարակից ենթակառուցվածքների ներդրում,

•         անտառապատում և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում։

Ցանկանում եմ նաև ընդգծել, որ արտանետումների նվազեցման ուղղությամբ սահմանված թիրախներն ապահովելու և կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային օրակարգին ակտիվ մասնակից դառնալու համար հանրային միջոցները բավարար չեն: Այս համատեքստում կարևորում եմ կայուն ֆինանսավորման օրակարգի շուրջ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են գործուն քայլեր՝ մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային հեղինակավոր հարթակների և կազմակերպությունների հետ:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօրվա համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի մատնանշենք մեր միասնական նպատակի համար անհրաժեշտ գործնական քայլերը: Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը այս գործընթացի ակտիվ մասնակիցն է։ Վստահ եմ, որ, որպես կայուն ֆինանսավորման դեսպաններ, դուք շարունակելու եք աջակցել մեզ՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը՝ հանուն Հայաստանի կանաչ ապագայի»:

Բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: 2 մասից բաղկացած համաժողովի առաջին հատվածում քննարկվել են տնտեսության կայուն զարգացման հիմնահարցերը՝ հետազոտությունների ու կրթության, ֆինանսական ծառայությունների ու կարգավորումների և պետության դերի մասին: Համաժողովի երկրորդ մասը նվիրված է եղել կայուն ֆինանսավորման ոլորտի կարգավորման հեռանկարներին՝ բնապահպանությանն առնչվող ֆինանսական ռիսկերի և կայուն ֆինանսավորման ներկայիս միտումների, ՀՀ կառավարության զարգացման տեսլականի, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ կոնֆերանսի արդյունքների ու հետագա քայլերի, կանաչ պարտատոմսերի և այլ հարցերի վերաբերյալ: Համաժողովն ամփոփվել է պանելային քննարկմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ