News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում կհետաքննեն կառավարության անդամների ու պահպանողական կուսակցության ղեկավարության շրջանում COVID-19 համավարակի ընթացքում երեկույթներ անցկացնելու փաստը: BBC-ի հաղորդմամբ՝ լեյբորիստները կոչ են արել Բորիս Ջոնսոնին հրաժարական տալ, եթե այդ շշուկները հաստատվեն:

Հետաքննություն կանցկացվի այն բանից հետո, երբ հանրության շրջանում տարածվել է տեսանյութը, որում բարձրաստիճան պաշտոնյաները կատակում են ու քննարկում երեկույթը, որը ենթադրաբար տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Դաունինգ սթրիթում համավարակի երկրորդ ալիքի ընթացքում: Տեսանյութի հրապարակումից հետո երկրի կառավարության մամուլի քարտուղար Ալեգրա Սթրաթոնը, որը նույնպես երեւում է տեսանյութում, հրաժարական է տվել:

Բորիս Ջոնսոնը պարզաբանել է, որ նրան հավաստիացրել են, որ նախորդ տարի նոյեմբերին ու դեկտեմբներին Դունինգ սթրիթում որեւէ երեկույթ տեղի չի ունեցել, սակայն, եթե այդպիսի փաստերն ի հայտ գան, ապա բոլոր մեղավորները քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Լիբերալ դեմոկրատների ներկայացուցիչը կասկած է հայտնել կառավարության ղեկավարի խոսքերի անկեղծության հարցում եւ կոչ արել ոստիկանությանը ստուգել Ջոնսոնի նամակագրությունը պարզելու՝ արդյո՞ք նա չէր միջոցառումների կազմակերպիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ