News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը ճանաչվել է սահմանադրական։ Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից, ասված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Սահմանադրական դատարանի կողմից առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների՝ «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը, ինչն ամենևին չի վերացնում աշխատողների՝ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։

Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը, հետևաբար նախարարի հրամանից ելնելով՝ չպատվաստված աշխատողներն, ամեն դեպքում, պարտավոր են իրականացնել թեստավորում և իրավական կարգավորումներով նախատեսված ընթացակարգերով ներկայացնել թեստավորման արդյունքները գործատուին», - ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ