News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ​​մի քանի տարի առաջ Հայաստանում միջին հաշվով մեկ զբոսաշրջիկը ծախսում էր մոտ 700-800 դոլար, ապա այժմ այդ թիվը մոտեցել է 1000 դոլարին, ինչը շուկայի դիվերսիֆիկացման եւ երկրի գրավչության բարձրացման արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Հետաքրքիր է, որ Ապրեսյանը զբոսաշրջային ծախսերի աճը ոչ թե գնաճի, այլ «շուկայի դիվերսիֆիկացման» արդյունք է համարում:

Նրա կանխատեսումների համաձայն՝ ամբողջ 2021 թվականի համար զբոսաշրջային հոսքի ցուցանիշներն ավելի ցածր կլինեն 2019 թվականի տվյալներից, բայց՝ ավելի բարձր, քան անցյալ տարի։

Ապրեսյանը գոհունակությամբ նշեց ամանորյա տոների նախաշեմին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի հարաբերական ակտիվությունը՝ հաշվի առնելով նախորդ տարվա անկումը կորոնավիրուսի եւ պատերազմի պայմաններում։

«2021 թվականի հունվար-սեպտեմբերի համար մենք ընդամենը մի փոքր ենք գերազանցել 2020 թվականի տվյալները, եւ մինչեւ այս տարվա առաջին կիսամյակը մենք ընդհանուր առմամբ հետ ենք մնացել անցյալ տարվա տվյալներից։ Սակայն, եթե համեմատենք 2019 թվականի առաջին 9 ամիսների ցուցանիշների հետ, ապա 2021 թվականի հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը նվազել է 40 տոկոսով»,- հավելեց փորձագետը։

Նա վստահություն հայտնեց, որ եթե ֆորսմաժորային նոր իրավիճակներ չլինեն, գրագետ պետական ​​քաղաքականության եւ համակարգային բարեփոխումների իրականացման դեպքում  2022 թ-ին հնարավոր կլինի վերականգնել 2019 թ-ի ցուցանիշները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ