News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ընդդիմությունն անում է իրենից կախված ամեն ինչ, հանդիպումներ է ունենում մարզերում, Երեւանում քաղաքացիների, քաղհասարակության ներկայացուցիչների, տարբեր մասնմագիտություններ ներկայացնող գործիչների հետ, մտավորականների հետ, փորձում է գեներացնել դժգոհությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ընդդիմությունն ի՞նչ պետք է անի: Իմպիչմենտի հարց ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում ըստ Սահմանադրությունից հետո չի կարող լինել»,-ասաց նա:

Հարցին, թե բավարարվա՞ծ է ընդդիմության քայլերից, Վանեցյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ բավարարված չեմ, սխալներ եմ տեսնում թե իմ, թե մեր ընդդիմադիր մնացած գործընկերների գործողություններում, բայց պետք է անենք ամեն ինչ, որ այս իշխանություններին օր առաջ հեռացնենք»,-ասաց նա:

Վանեցյանը նկատեց, որ իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգության համակարգի համար. «Մենք ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում, փողոցում պայքարի ժամանակ, երբ ասում էինք, որ պետք է այս կապիտուլյանտներին դուրս շպրտենք, մեզ մեղադրում էին, որ պատերազմի կողմնակից ենք, պատերազմ ենք ուզում, պատերազմ ենք հրահրում, որ ռեւանշիստների ուժ ենք: Առհասարակ իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ 680 հազար քաղաքացի ճնշել է այս իշխանություններին: Բայց մի կարեւոր հանգամանք կա. երբ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքին շրջում էր եւ հայտարարում էր, որ անվտանգային հարցերը լուծել ենք, խաղաղության դարաշրջան ենք բացում, մենք այլեւս կորուստ չենք ունենալու, մեր երեխաները չեն զոհվելու սահմանին, թույլ չենք տալու, որ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ լինի ոտնձգություն, Սյունիքի հարց չկա, միջանցքի հարց ընդհանրապես չկա, հիմա պետք է կոռուպցիոներներին, պետությունից գումար գողացածներին սաղին թափ տանք, փողերը հետ բերենք լավ ապրենք:

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ականատես եղանք, թե ադրբեջանիցները ինչ ուժի սպառնալիքներ են հնչեցնում ու որեւէ արձագանք չենք ստանում մեր իշխանությունների կողմից»,-ընդգծեց Վանեցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ