News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պլանավորում է ավելացնել իր ռազմական ուժերն Ուկրաինայի հետ սահմանին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Կիեւում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների առջեը, հայտնում է CNN-ը։

«Մենք գիտենք, որ շատ կարճ ժամկետում այդ ուժերն էլ ավելի մեծացնելու պլաններ կան,- ասել է Բլինքենը:- Եվ դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակում հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ, եւ դա, իհարկե, գրավել է ոչ միայն մեր, այլեւ մեր գրեթե բոլոր դաշնակիցների եւ գործընկերների ուշադրությունը` ոչ միայն Եվրոպայում, այլեւ դրա սահմաններից դուրս»։ «Սա կրիտիկական ժամանակաշրջան է Ուկրաինայի համար»,- ասել է Բլինքենը:

«Գոյություն ունի դիվանագիտության եւ երկխոսության ճանապարհ, որպեսզի փորձենք ցանկացած տարաձայնություն լուծել խաղաղ ճանապարհով դիվանագիտության միջոցով,- ասել է նա:- Ակնհայտ է, որ սա է նախընտրելի ճանապարհը, բայց կա այլ ճանապարհ, եթե Ռուսաստանը որոշի վերսկսել ագրեսիան, հակամարտությունը, առճակատումը»:

Նրա խոսքով`նախագահ Ջո Բայդենը խնդրել է իր թիմին «ամփոփել» իրավիճակը դաշնակիցների հետ ինտենսիվ բանակցություններից, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ զրույցներից հետո եւ «վերահաստատել» ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինային։ «Ես իսկապես դիվանագիտական ​​եւ խաղաղ ճանապարհի հույս ունեմ, բայց ի վերջո դա կլինի նախագահ Պուտինի որոշումը»,- եզրափակել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ