News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչը չի կարողացել սնունդ եւ հիգիենայի պարագաներ հասցնել Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի բնակիչներին, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է ձյան եւ բքի պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը:

«Այլընտրանքային ճանապարհի մոտ ութ կիլոմետրը պատրաստ է, մնում է  երկուսը: Սակայն պատրաստի գրունտային հատվածն արդեն երկու օր է ձյան եւ բքի պատճառով փակ է: Այսօր էլ Կարմիր խաչը ավտոմեքենայով եկել էր գյուղի բնակիչներին սնունդ եւ հիգիենայի պարագաներ բերելու, սակայն ավտոմեքենան ստիպված վերադարձել։ Ես փորձել եմ «ՈՒԱԶ»-ով գնալ իրենց օգնելու, սակայն ապարդյուն: Հիմա փորձում ենք պայմանավորվել վաղվա համար, որ կարողանան այլ ճանապարհով գան: Կարմիր խաչ մեզ առաջին անգամ դեկտեմբերին է այցելել, երկրորդ այցն այսօր պետք է լիներ»,- նշեց նա:

Ավագյանի խոսքով՝ բքի պայմաններում անգամ ամենագնացները չեն կարողանում անցել այլընտրանքային ճանապարհով:

«Մենք ամեն դեպքում սննդի կամ պարագաների կարիք չունենք։ Գորիս գնալիս գյուղացիները բերում, կուտակում են անհրաժեշտ պարագաները, բայց պատկերացրեք՝ ինչպես է ձյունը փակել ճանապարհը, որ Կարմիր խաչի ավտոմեքենան չի կարողացել անցել։ Խնդիրն այն է, որ չեն կարողացել ամբողջությամբ ավարտել այլընտրանքային ճանապարհի շինարարությունը: Եթե ավարտված լիներ, գուցե հնարավոր լիներ, որ տեխնիկայով մաքրեինք ճանապարհը եւ անցանելի դարձնեինք»,- ասաց Օնիկ Ավագյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել