News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կառավարությունը սոցիալ-դեմոկրատների հետ պայմանավորվել է պատվաստվածների համար վիճակախաղ անցկացնել, որում հնարավոր կլինի շահել մինչեւ երեք 500 եվրո արժողությամբ վաուչեր, գրում է Krone-ն։ Հունվարի 20-ին վիճակախաղի մասին հայտարարել է կանցլեր Կառլ Նեհամերը։

Մրցանակների եւ պատվաստումը խթանող այլ միջոցառումների խաղարկությունը խորհրդարանը կքննարկի նույն օրը՝ COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրինագծի մի փաթեթում։

Վիճակախաղին մասնակցելու հնարավորություն կունենան բոլորը, ովքեր ընդգրկված են պատվաստվածների էլեկտրոնային ռեգիստրում, այդ թվում՝ պատվաստանյութի միայն առաջին չափաբաժինը ստացածները։ Հաղթելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր տասներորդը։ Խաղարկությունները կանցկացվեն ֆիքսված օրերին՝ հեռուստատեսային հեռարձակմամբ՝ մարտի 15-ից մինչեւ դեկտեմբերի վերջը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Վաուչերները հնարավոր կլինի մարել մանրածախ խանութներում, հասարակական սննդի, մշակութային եւ սպորտային հաստատություններում, ինչպես նաեւ Ավստրիայի հյուրանոցներում։ Այս կերպ իշխանությունները նախատեսում են աջակցել երկրի փոքր բիզնեսին, որը զգալիորեն տուժել է համավարակից։

Բացի այդ, կառավարությունը քաղաքապետարաններին խոստացել է սուբսիդիաներ, որոնց չափը կախված կլինի պատվաստումների մակարդակից։

Ընդհանուր առմամբ, պատվաստումների խրախուսման ծրագրին մոտ 1,4 մլրդ եվրո կհատկացվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ