News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նոր կառավարությունը ցանկանում է տարեկան 400 000 որակավորված աշխատակից ներգրավել արտասահմանից՝ լուծելու ինչպես ժողովրդագրական անհավասարակշռությունը, այնպես էլ աշխատուժի պակասը առանցքային ոլորտներում, որոնք վտանգում են խաթարել պանդեմիայի վերականգնումը, հայտնում է Reuters-ը:

«Հմուտ աշխատողների պակասն այժմ այնքան լուրջ է, որ այն կտրուկ դանդաղեցնում է մեր տնտեսությունը»,- WirtschaftsWoche բիզնես ամսագրին ասել է Ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Դյուրը։ 

«Մենք կարող ենք լուծել միայն ծերացող աշխատուժի խնդիրը ժամանակակից ներգաղթային քաղաքականությամբ… Մենք պետք է հնարավորինս արագ հասնենք 400 000 որակավորված աշխատողների նշագծին արտերկրից»,- ավելացրել է Դյուրը:

Կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները, Դյուրի ազատականները եւ բնապահպանները համաձայնության են եկել այնպիսի միջոցառումների շուրջ, ինչպիսիք են միավորների համակարգը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից մասնագետների համար եւ ազգային նվազագույն աշխատավարձի բարձրացումը մինչեւ ժամում 12 եվրո՝ Գերմանիայում աշխատանքն ավելի գրավիչ դարձնելու համար:

Գործատուների վրա կենտրոնացած գերմանական տնտեսական ինստիտուտը գնահատում է, որ աշխատուժն այս տարի կնվազի ավելի քան 300 000-ով, քանի որ ավելի շատ տարեց աշխատողներ են թոշակի անցնում, քան աշխատաշուկա մտնող երիտասարդ աշխատողները:

Ակնկալվում է, որ 2029 թվականին այս բացը կավելանա մինչեւ ավելի քան 650 000 մարդ՝ 2030 թվականին աշխատունակ տարիքի մարդկանց կուտակված պակասը հասցնելով մոտ 5 միլիոնի։ Անցյալ տարի աշխատող գերմանացիների թիվը հասել է մոտ 45 միլիոնի՝ չնայած կորոնավիրուսային համաճարակին։

Տասնամյակների ցածր ծնելիության եւ անհավասար միգրացիայից հետո աշխատուժի նվազումը նաեւ ժողովրդագրական ռումբ է Գերմանիայի պետական ​​կենսաթոշակային համակարգի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ