News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Անտարկտիկայում հայտնաբերվել են ավելի մեծաթիվ պինգվիններ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, որը կապված է կլիմայական ճգնաժամի հետ, ստիպում է թռչուններին տեղափոխվել ավելի հեռու՝ դեպի հարավ, գրում է Independent-ը:

Հետազոտողները հայտնաբերել են գենտու-պինգվիններին Անդերսոն կղզում՝ Անտարկտիկական թերակղզու արեւելյան մասում:

Դա գենտու-պինգվինների «ամենահարավային» ռեկորդներից մեկն է տարածաշրջանում, որտեղ մինչեւ վերջերս չափազանց ցուրտ էր ճտեր ունենալու համար:

Ավելի վաղ հարավում հայտնաբերվել էր գենտու-պինգվինների միայն մեկ բույն: Վերջերս տեղի ունեցած հետախուզության ժամանակ գիտնականները հայտնաբերել են 75 գենտու ճտեր Անդերսոն կղզու վրա:

Գլոբալ տաքացման ուժգնացումը, որը հիմնականում պայմանավորված է արդյունահանվող վառելիքի անդադար այրմամբ, հանգեցնում է անդառնալի փոփոխությունների բեւեռային շրջաններում՝ ներառյալ սառցակտորների եւ սառցե վահանների արագ կրճատումը:

2020 թվականի փետրվարին Անտարկտիկայում գրանցվել է նոր ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ 18,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Անտարկտիկական թերակղզին դասվում է Երկրում առավել արագ տաքացվող շրջաններին՝ տաքանալով վերջին 50 տարիներին 3 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, հայտարարել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության քարտուղար Փեթերի Թալասը:

Պինգվինները կարող են նախազգուշացնել Անտարկտիկայի էկոհամակարգի ընդհանուր վիճակի մասին: Օրինակ՝ հայտնաբերվել է, որ շինսթրափ պինգվինների խմբերը Էլեֆանթ կղզում կրճատվել է վերջին 50 տարվա ընթացքում, ընդ որում՝ դրանցից մի քանիսը 77 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայսերական պինգվինները կարող են ամբողջությամբ անհետանալ 30-40 տարում. Գիտնականներ
Բազմանալու համար պինգվիններին ամուր սառույցի մշտական ​​առկայություն է անհրաժեշտ...
Ընտանիքը վայրի կոյոտի է գտել, որին շփոթել է շան ձագի հետ եւ տուն տարել
Գիտակցելով սխալը՝ նրանք դիմել են մասնագետների օգնության․․․
ԱՄՆ-ում արջը մտել է ավտոմեքենայի մեջ եւ փակվել ներսում
Արջի հեռանալուց հետո կինը զննել էր ավտոմեքենան...
Կենդանապաշտպանների ահազանգը․ Երեւանի քաղաքապետարանը լեյշմանիոզի դեմ պայքարի քողի տակ սկսել է կենդանիների ոչնչացումը
Թափառական կենդանիները գործնականում զրկված են որեւէ իրավունքից․․․
Ավստրալիայում վերականգնել են անհետացման եզրին գտնվող գորտերի պոպուլյացիան
Այս տեսակը գրեթե անհետացել էր 2019-20 թվականների անտառային հրդեհներից հետո...
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կատուները կարող են ճանաչել իրենց «ընկերների» անունները
Այն փաստը, որ կենդանիները ճանաչում են, թե ինչպես են կանչում հենց իրենց «ընկերներին», այլ ոչ թե օտար կատուների, ապացուցվել է գիտափորձով:
Ամենաշատ