News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի երկրները  անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկություններին պատասխան պատրաստելու փոխարեն «թունավոր» արշավ են սկսել Մոսկվայի դեմ կեղծ մեղադրանքներով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած, երբ Ռուսաստանը պաշտոնապես Վաշինգտոնին հանձնեց Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի եւ համաձայնագրերի նախագիծը, ամերիկյան կողմից Մոսկվան տեսավ հիմնականում ռուսական կողմի առաջարկած կոնկրետ առաջարկների քննարկումը ձգձգելու փորձեր։ 

«Էական հարցերի շուրջ կենտրոնանալու փոխարեն Սպիտակ տունը եւ նրա արեւմտյան դաշնակիցները սկսել են թունավոր տեղեկատվական եւ քարոզչական արշավ, որով մեր երկիրը ներկայացվում է որպես «ագրեսոր», «քաղաքակիրթ Եվրոպայի թշնամի» եւ «սպառնալիք» միջազգային կայունությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության տեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել