News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Ստոկհոլմում, Գեթեբորգում եւ Շվեդիայի այլ քաղաքներում քովիդ-անձնագրերի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։ Ցույցերի կազմակերպիչը «Շարժում հանուն ազատության» կազմակերպությունն է, հաղորդում է TT գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ստոկհոլմում ցույցին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել մոտ 18 000 մարդ, մինչդեռ անցկացման վայրում՝ Սերգելտորգի կենտրոնական հրապարակում, թույլատրված է 3000-ից ոչ ավելի մարդու ներկայություն։ Հավաքվածները վանկարկել են «Ազատությանը՝ այո, պատվաստման անձնագրերին՝ ոչ»։ Ժամանակ առ ժամանակ հրթիռներ են օդ բարձրացել ու բենգալյան կրակներ վառվել։

Գեթեբորգում, ըստ ոստիկանության, մեկից մինչեւ 1,5 հազար ցուցարար է հավաքվել Գուստաֆ Ադոլֆս Տորգի կենտրոնական հրապարակում։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քրիստեր Ֆուքսբորգի խոսքով՝ ցույցի կազմակերպիչները դրա անցկացման թույլտվության համար չեն դիմել քաղաքային իշխանություններին։ Այդուհանդերձ, գեթեբորգյան ոստիկանությունը նախապես է պատրաստվել այդ միջոցառմանը։

Հարցին, թե կցրի արդյոք ոստիկանությունը ցույցը թույլտվության բացակայության պատճառով, Ֆուքսբորգը բացասական պատասխան է տվել։ «Եթե ամեն ինչ լինի խաղաղ եւ հանգիստ, եւ նրանք (ցուցարարները) անեն այն ամենը, ինչ մենք ասում ենք, ապա ամեն ինչ կանցնի առանց մեր միջամտության»,- պարզաբանել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ