News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը քննադատել է Լիբանանի իշխող դասին՝ աշխարհի վատագույն ազգային տնտեսական դեպրեսիաներից մեկի «կազմակերպման» համար՝ «ռեսուրսների շահագործման միջոցով»:

Համաշխարհային վարկատուն հայտարարել է, որ ազգային վերնախավը դեռեւս չարաշահում է իր դիրքը, չնայած Լիբանանը ապրում է 1850-ականներից ի վեր աշխարհի երեք խոշորագույն ֆինանսական ճգնաժամերից մեկը:

«Լիբանանի կանխամտածված դեպրեսիան կազմակերպված է երկրի վերնախավի կողմից, որը նվաճել է պետությունը եւ ապրել նրա տնտեսական վարձավճարների հաշվին»,- ասվում է Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրության մեջ: «Դա սպառնալիք է դարձել երկրում երկարաժամկետ կայունության եւ սոցիալական խաղաղության համար»։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ հսկայական պարտքից եւ դրա ֆինանսավորման անկայուն միջոցից առաջացած ճգնաժամը 2019-ից Լիբանանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրճատել է 58,1%-ով, ինչը 2021 թվականին ընկել է մինչեւ 21,8 միլիարդ դոլար:

Համաշխարհային բանկը ակնկալում էր, որ մինչեւ 2021 թվականի վերջը այն մարդկանց թիվը, ովքեր աղքատության շեմից այն կողմ են, կաճի 28 տոկոսային կետով՝ 2020 թվականին 13 տոկոսային կետով աճից հետո։

Բանկի տվյալներով՝ 2021 թվականին պետական եկամուտները համարյա կրկնակի կրճատվել են եւ հասել են ՀՆԱ-ի 6,6%-ի․ սա աշխարհում ամենացածր ցուցանիշն է Սոմալիից եւ Եմենից հետո:

Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի իրական ՀՆԱ-ն նվազել է 10,5%-ով, մինչդեռ համախառն պարտքը հասել է ՀՆԱ-ի 183%-ի՝ զիջելով միայն Ճապոնիային, Սուդանին եւ Հունաստանին։

«Միտումնավոր ժխտումը կանխամտածված դեպրեսիայի ժամանակ տեւական սպիներ է թողնում տնտեսության եւ հասարակության վրա»,- ասել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սարոջ Կումար Ջհան: «Ավելի քան երկու տարվա ֆինանսական ճգնաժամի ընթացքում Լիբանանը դեռ պետք է որոշի, առավել եւս կանգնի տնտեսական եւ ֆինանսական վերականգնման հուսալի ճանապարհի վրա»:

Նա բյուջեի դեֆիցիտը 2021 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 0,4%-ի չափով՝ նախորդ տարի ՀՆԱ-ի 3,3%-ի համեմատ, ինչը կնպաստի զբոսաշրջության վերականգնմանը։

Սակայն կապիտալի ներհոսքի հանկարծակի կանգը եւ ընթացիկ գործարքների մեծ դեֆիցիտը կայունորեն նվազեցրել են պահուստները, ասել է Համաշխարհային բանկը:

Երկուշաբթի օրը Լիբանանը բանակցություններ է սկսել ԱՄՀ-ի հետ՝ հույս ունենալով ֆինանսական օգնություն ստանալ, ինչին Բեյրութին չի հաջողվել հասնել 2020 թվականից հետո:

«Այս վերնախավը տնօրինում է հիմնական տնտեսական ռեսուրսները՝ առաջացնելով մեծ վարձավճարներ եւ բաժանելով անբարենպաստ պետության ավարները»,- ասվում է ՀԲ-ի զեկույցում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ