News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Այս մասին Հայոց բանակի 30-ամյակի առիթվ իր ուղերձում նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։

Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է Բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի։ Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։

Հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ։ Մեր խոնարհումը նրանց արդար հոգիների հիշատակին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք այսօր հիշում հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությանը և նվիրումին։ Հավերժ փա՛ռք ձեզ, հայոց մայրեր։

Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ Հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն։

Բարի՛ ծառայություն, շնորհավո՛ր Հայրենյաց պաշտպանի օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ