News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ՝ կալանավորի բողոքի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարությունից:

«Ազատություն» ռադիոկայանի ՝ փետրվարի 1-ին հրապարակված տեսանյութում, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորը բարձրաձայնել էր, որ ամիսներ շարունակ դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում` անձը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից:

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն՝ քննության շրջանակներում պարզելու մեղավոր անձանց շրջանակը, հետագայում բացառելով նաև նմանատիպ խախտումները։

Ծառայողական քննության անցկացման ժամկետը սահմանվել է 2022 թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 2-ը ներառյալ:

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և նրանց հարազատներին տեղեկացնում ենք, որ պատվաստումային գործընթացը ընթանում է ամբողջ ծավալով: Ցանկության դեպքում ՔԿՀ-ում գնտվող ազատությունից զրկված անձինք կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը», - ասված է ԱՆ հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք»
Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է...
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ