News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (Covid-19) դեմ միջոցառումների շրջանակում թույլ տրված չարաշահումների փաստով նախաձեռնված քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է: Այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի 3 անձ: Այս մասին «Հետքին» հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող, իսկ 22 անձի նկատմամբ՝ ոչ արդարացնող հիմքով: Ոչ արդարացնող ո՞ր հիմքերով է դադարեցվել հետապնդումը՝ դատախազությունից չեն մանրամասնում:

Չեն հրապարակում նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անունները՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալ է:

Ինչպես հայտնում են դատախազությունից, քրեական վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախության եղանակով Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազ. դրամ:

Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազության՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության օժանդակություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հիշեցնենք, որ Covid-19 համավարակի դեմ միջոցառումների շրջանակում թույլ տրված չարաշահումների փաստով նախաձեռնված քրեական վարույթով  քրեական հետապնդում էր հարուցվել Առողջապահության նախարարության մի շարք պաշտոնյաների նկատմամբ: 2023թ. մարտին կալանավորվել էր այդ ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ, Առողջապահության նախարարության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: Այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր կալանքի որոշումը։

Կորոնավիրուսի համավարակի շրջանում 2018-2021թթ., առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2020-2022թթ.-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով կլինիկայի տնօրեն Բ. Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ 

Կալանավորվել էր նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բ. Շահումյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ