News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ-ից 5 միլլիոն եվրո սուբսիդավորում ստացած, ու Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ոչ մի թռիչք դեպի Հայաստան չկատարած, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո Քովիդի պատրվակով դեպի ՀՀ թռիչքները դադարեցրած իռլանդական ավիաընկերության (նկատի ունի Ryanair-ը-խմբ) գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ թռիչքները դեպի ՈւԿՐԱԻՆԱ (այնտեղ չեն սուբսիդավորվում և Քովիդը հաղթահարված չէ) քանի դեռ Ուկրաինան չի հրթիռակոծվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի շրջակայքում, ինչպես նաև ՀՀ միջազգայնորեն ամրագրված տարածքում, ոնց որ, ոչ մի պատերազմական գործողություն չի իրականացվել, Քովիդով վարակման ցուցանիշներով չենք գերազանցում Ուկրաինային:

RyanAir-ով 35 եվրոյով Միլանում կոֆե խմելու խաբեության հեղինակներից, ավելի կոնկրետ` Քովիդի պարետ, ռազմագերի բանակցող, RyanAir ու WizzAir հրավիրող, ավիացիայի կարկառուն մասնագետ, ինչպես նաև սեփական ավիացիոն համակարգի ստեղծման դեմ պայքարում ջանք չխնայած քաղաքացի Տ.Ավինյանից ու թիմակիցներից` էս իրողության, ինչպես նաև ՀՀ Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամից (ANIF) վճարված գումարի մասին որևէ մեկը որևէ ասելիք չունի՞»:

Նշենք, որ Ryanair-ի ղեկավար Մայլք Օ՛Լիրին Լիսաբոնում տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ryanair ավիաընկերությունը մտադիր չէ հեռանալ Ուկրաինայից ու չվերթներ կիրականացնի այդ երկիր այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսել մարտական գործողությունները։

Տպել
Ամենաշատ