News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրանում է Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանության հերթական տարելիցը։

2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, կացնահարվեց ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովի կողմից։

Մի քանի փորձաքննություն կատարվեց։ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին կաշառել հոգեբույժներին, որոնք կատարում էին փորձաքննությունը, չէ՞ որ ցնցված Հունգարիան չէր կարողացել հավատալ, որ հոգեպես առողջ մարդը կարող է նման հրեշավոր հանցագործություն կատարել։ Դատավարությունը շարունակվեց երկու տարի։ Հունգարիան մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։ Դատավճիռն ընթերցվեց 2006թ. ապրիլի 3-ին։

Հունգարիայի այն ժամանակվա արտգործնախարար Կինգա Գենցը 2008թ. այցով Երեւանում գտնվելով՝ պատասխանել էր սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին հարցին եւ նշել, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ «ռամիլ սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար ցնցում էր։ սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են սաֆարովին, դիտարկվելու են շատ լուրջ։ Ամենագլխավոր հարցն այն է, թե արդյոք սաֆարովն Ադրբեջանում կկրի ցմահ բանտարկությունը, թե ոչ»,- ասել էր նախարարը։

6 տարի անց այդ երկրի իշխանությունները՝ հանձին վարչապետ Վիկտոր Օրբանի, գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հունգարիան կաշառվեց ադրբեջանական նավթադոլարներով եւ արդարություն ու օրինականություն հասկացությունները փոխարինեց այսրոպեական շահով։ ռամիլ սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ անհապաղ ազատ արձակվեց՝ հերոսի կոչում ստանալով։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Դրանք վերականգնված չեն առայսօր։

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փոխհատուցել են սաֆարովին՝ «հասցված վնասի» պատճառով (բնակարանի եւ կոչման տեսքով), այլեւ ազգային հերոսի կոչում են տվել։ Չնայած սրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուղիղ կապ չի տեսել Ադրբեջան պետության եւ սաֆարովի արարքի միջեւ։ Ինչպես անձամբ սաֆարովը, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները միանգամայն անպատիժ են մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ